News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովն այսօր՝ հունվարի 15-ին, 34 կողմ եւ 54 ձայներով մերժեց  օրակարգ ընդունել «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների վերաբերյալ օրենքի նախագիծը, որը վերաբերում էր գյուղացիներին հողի հարկից ազատելուն:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում օրինագիծը բացասական եզրակացություն է ստացել:

Հարցը ներկայացրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ նշելով, որ իրենք առաջարկում են գյուղատնտեսական նշանակության հողերի, տնամերձ եւ այգեգործական հողամասերի բնակլիմայական աղետների հետեւանքով (կարկուտ, ցրտահարություն, երաշտ), պտղատու այգիների առնվազն 40 տոկոս վնասվելու դեպքում՝ տվյալ տարվա համար գյուղացիներին ազատել հողի հարկից:

«Հաշվի առնելով, որ ՀՀ բնակչության շուրջ 35,7 տոկոսը գյուղաբնակ մարդիկ են, ՀՀ բերրի հողերի շուրջ 60 տոկոսը չեն մշակվում, նաեւ մենք ականատես ենք, որ դրանք չեն մշակվում կոշտ հարկային քաղաքականության պատճառով, անմրցունակ վարկային միջավայր է, հետեւաբար գյուղացիները կանգնում են ճգնաժամի առջեւ: Մեր առաջարկը չի հակասում որեւէ այլ գյուղատնտեսական նշանակության ծրագրերի:

Դեռեւս 2009-ին երբ ամբողջ աշխարհն սկսեց խոսել տնտեսական ճգնաժամից, Հայաստանը եւս անմասն չմնաց ճգնաժամից: Այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ նման իրավիճակում պետք է հարկային քաղաքականությունը մեղմվի, բայց դրան ականջալուր չեղան եւ հազարավոր փոքր ու միջին ձեռնարկություններ փակվեցին: Մենք պետք է գյուղացիներին այդ հնարավորությունն ընձեռենք, որ հողերի 60 տոկոսը, որ անմշակ են մնում, հնարավորություն տանք մշակելու»,-հայտարարեց Էնֆիաջյանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն իր հերթին ներկայացրեց, թե ինչու է հանձնաժողովում մերժվել օրենքի նախագիծը. «ՀՀ օրենսդրությամբ, ՏԻՄ-ին վերապահված բացառիկ իրավասությունն է տեղական հարկերի վերաբերյալ արտոնություններ սահմանելը: Եթե մենք այստեղ արտոնություն սահմանելու դրութ ենք ընդունում, դա ենթադրում է, որ պետական բյուջեից այդ գումարները պետք է հատկացվեն տեղական բյուջեներին: Երկրորդ, բոլոր տեսակի աղետների ժամանակ կառավարությունը պատասխանատու է կորուստների փոխհատուցում իրականացնել բյուջեից: Պետք է կամ մեկն անել, կամ մյուսը»:

Նրա խոսքով, միայն 2018-ի բյուջեում նախատեսված է 885 մլն դրամ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական պիլոտային ծրագիր իրականացնելու համար. «1350 հա պտղատու այգիներ հնարավորություն են ունենալու ունենալ հակակարկտային ցանցեր, ընդ որում, 2 տոկոս վարկային դրույքաչափով: Մենք կարծում ենք, որ այս ճանապարհով գյուղատնտեսական տնտեսությունների վնասները մեղմելն ավելի արդյունավետ է: Մյուս կողմից հողի հարկը կազմում է տեղական բյուջեների 3-4 տոկոսը: Սա է պատճառը, որ հանձնաժողովը դեմ է քվեարկել նախագծին»:

Վահե Էնֆիաջյանն էլ հակադարձեց, որ իրենց առաջարկը չի հակադրվում գործող որեւէ ծրագրի. «Սա առաջարկ է ոչ թե «կամ-կամ»-ի այլ «եւ-եւ»-ի»,-ասաց նա՝ հավելելով. «Եթե այդքան վստահ եք, որ ներկայացնում եք արդարացի դրդապատճառներ, ինչն է պատճառը, որ հնարավորություն չեք տալիս, որ քննարկվի այդ հարցը»:

«Ծառուկյան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանն էլ ասաց. «Տարիներ շարունակ այդ վնասը փոխհատուցվել է կառավարության որոշամբ, հիմա առաջարկվում է դա ֆիքսել օրենքով: Ավելի հեշտ կլինի այդպես: Տարիներ շարունակ գյուղացիները բողոքում են, որ իրենց կրած վնասը ժամանակին ու ճիշտ չափով չի փոխհատուցվում: Եկեք հնարավորություն տանք, որ գյուղացիները բողոքի ակցիաներ չկազմակերպվեն»:

Ի վերջո, խորհրդարանը քվեարկությամբ մերժեց օրենքի նախագիծն օրակարգ ընդունելու առաջարկությունը։

«Լսումներն անիմաստն են». «Ելք»-ը դեմ արտահայտվեց թանկացումների հարցով լսումներին եւ կոչ արեց փողոց դուրս գալ

Հունվարի 23-ին թանկացումների հարցով խորհրդարանական լսումներ տեղի կունենան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Ամենաշատ