News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ֆիլիպիններում գտնվող Մայոն հրաբխի վրա երկուշաբթի հրաբխային գմբեթի փլուզում է տեղի ունեցել, հաղորդում է ABS-CBN News հեռուստաալիքը`վկայակոչելով Ֆիլիպինների հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտը (Phivolcs), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Phivolcs-ի փորձագետ Պոլ Ալանիսը հաղորդել է, որ հրաբխային գմբեթի փլուզումն արձանագրվել է տեղական ժամանակով 09.41-ին եւ 10.05-ին, դրա հետ մեկտեղ մոխրի արտանետում է տեղի ունեցել:

«Տեխնիկական առումով Մայոնը ժայթքել է (խոսքը մագմայի ժայթքման մասին չէ) խառնարաններից լավայի արտահոսքով»,-հեռուստաալիքին հաղորդել է Phivolcs-ի տնօրեն Ռենատո Սոլիդումը: Ալանիսի խոսքով՝ երկուշաբթի լավայի արտահոսքի պատճառով Քամալիգի եւ Պոլանգի քաղաքները ծածկված են եղել մոխրի շերտով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կիրակի օրը Մայոն հրաբխի ժայթքման վտանգի պատճառով ավելի քան 5,8 հազար մարդ է տարհանվել  Ֆիլիպինների Ալբայի նահանգ: Տարհանման որոշումը կայացվել է շաբաթ երեկոյան հրաբխից մոխրի սյուների արտանետումից հետո:

Տեղի իշխանությունները երկուշաբթի դպրոցներում դադարեցրել են պարապմուքները, որպեսզի կարողանան տարհանել նրանց: Շտապ բժշկական ծառայությունները ամբողջական պատրաստականության են բերվել: Քաղաքացիական ավիացիայի օդանավերին խորհուրդ է տրվում հրաբխի մոտակայքում թռիչքներից խուսափել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ