Համացանցում հայտնվել են Պերմում տեղի ունեցած միջադեպի առաջին կադրերը, որտեղ դպրոցներից մեկում երկու անչափահասի միջեւ դանակների կիրառմամբ ծեծկռտուք էր սկսվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միջադեպը տեղի էր ունեցել երկուշաբթի առավոտյան թիվ 127 դպրոցում: Երկու անչափահաս՝ դպրոցում սովորող տղան եւ դպրոցի նախկին աշակերտը, ծեծկռուք էին սկսել, ապա՝ գործի դրել դանակները:
Նրանց փորձել են բաժանել ուսուցիչը եւ այլ աշակերտներ: Արդյունքում 11 երեխա եւ 1 ուսուցիչ է տուժել: Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են: Կասկածյալները ձերբակալվել են. նրանցից մեկը նախկինում հաշվառված է եղել հոգեբուժական դիսպանսերում: Տեղում աշխատում են ոստիկանությունն ու Ռոսգվարդիան: Միջադեպի հանգամանքները պարզվում են:











