News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


«Ելք»-ն այն քաղաքական ուժն է, որ ունի և՛ մանդատ, և՛ քաղաքական ու բարոյական իրավունք՝ ժողովրդին առաջնորդելու, եթե ժողովուրդը դա ցանկանա»: Այս մասին այսօր Ազգային ժողովում հրավիրած ասուլիսում հայտարարել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողները հետաքրքրվել են՝հունվարի 19-ին հրավիրած բողոքի երթը ինչ արդյունք կարող է ունենալ, Փաշինյանը պատասխանել է. «Դա մեծապես կախված է ՀՀ քաղաքացիների մասնակցության մակարդակից, ըստ էության այսօր կամ վաղը ՀՀԿ մեծամասնությունը դիրքրոոշում է որդեգրում, որ ՀՀ քաղաքացիներն ըմբռնումով են մոտենում թանկացումներին, քարտ բլանշ են տվել իրենց այդ պրոցեսներն իրականացնելու, գործուն քայլեր չձեռնարկելու համար: Մենք հստակ ուզում ենք, որ դա հասկանալի լինի, որ թանկացումների հետագա ծավալումը կասեցնելը քաղաքական պահանջ է»:

Նա ասել է, որ տներում արտահայտված պասիվ դժգոհությունը լծակ չէ, որ կարողանան ՀՀԿ-ին ստիպել գնալ զիջումների, միայն եթե կարողանան ի ցույց դնել այդ պահանջը, այդպես կկարողանան հաջողության հասնել: «Մենք առաջ ենք քաշում շատ հստակ պահանջ՝ «Հարկային օրենսգրքի» փոփոխություն, նաև ներկայացնում, թե ինչպես ենք պատկերացնում այդ պահանջի ի կատար ածումը»,-ասել է պատգամավորը՝ նշելով, որ եթե հազարավոր մարդիկ դուրս գան փողոց ու պահանջ դնեն, իրենք այդ ժողովրդի հետ կգան խորհրդարան ու կպահանջեն, որ հրապարակային խոստանան, որ զիջումներ են լինելու:

Հարցին, թե եթե ժողովուրդը երթի արդյունքում դնի նաև իշխանափոխության պահանջ, «Ելքը» պատրաստ է առաջնորդել այդ շարժումը, Ն. Փաշինյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում, որ մեր կողմից ասվածը անհամեստ լինի, բայց «Ելքն» այն քաղաքական ուժն է, որ ունի և՛ մանդատ, և՛ քաղաքական ու բարոյական իրավունք՝ ժողովրդին առաջնորդելու, եթե ժողովուրդը դա ցանկանա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ