News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Դեպքի վայրի պահպանման մշակույթը Հայաստանում այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին եւ հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշել է փաթեթը ներկայացնող, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը:

Նրա խոսքով, այս փաթեթը կարգավորում է երկու խումբ հարաբերություններ. առաջինը, դեպքի վայրի պահպանության ոլորտում հետաքնննության մարմինների համար համապատասխան պարտականություններ սահմանելը, երկրորդը, որպեսզի դեպքի վայրի պահպանության կանոնները սահմանվեն կառավարության կողմից, որպեսզի բոլոր հետաքննության մարմինները ունենան միասնական վարքագծի կանոններ՝ ապահովելու դեպքի վայրը:

«Դուք ինքներդ տեսել եք հնչեղություն ունեցող դեպքեր, երբ դեպքի վայրի պահպանությունը ցածր մակարդակի վրա է գտնվել: Ցավոք, մեր գործող օրենսդրության մեջ երկու հետաքննության մարմին ունի նման պարտականություն, բայց քրեական դատավարության օրենսգրքում հետաքննության մարմինների ցանկն ավելի շատ է: Հիմա փորձ է արվում լրացնել օրենսդրական բացը»,-ընդգծեց նա:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց, թե մինչեւ հիմա դեպքի վայրն ինչ կարգով է պահպանվել, ինչին Ղամբարյանն արձագանքեց. «Գործող օրենսդրությամբ ունենք երկու օրենսդրական ակտ, որով հետաքննության վրա դնում է դեպքի վայրը պահպանելու պարտականություն՝ «Ոստիկանության մասին» օրենքը եւ «զինվորական ծառայությունը կարգավորող օրենսդրական ակտն է, բայց թե ինչ կանոններով պետք է պահպանվի դեպքի վայրը, նման որեւէ իրավական ակտ գոյություն չունի: Դրա համար այս փաթեթով լիազորող նորմ է սահմանվում կառավարության համար, եւ դա կլինի միասնական բոլոր հետաքննության մարմինների համար»:

Նրա խոսքով, այս նախաձեռնությամբ սահմանվում է, թե ինչպես պետք է դեպքի վայրը պահպանվի, ինչ նշագրումներ պետք է կատարվեն, եթե դեպքի վայրը բացօթյա է եւ անձրեւ է գալիս, հետաքննիչը ինչպես պետք է դա պահպանի. «Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ ապացույցների կորստի սահմանին ենք կանգնած եղել»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց նախորդ տարվա օգոստոսին տեղի ունեցած դեպքը, երբ «Վիքենդ» բիլիարդ ակումբում մի քաղաքացի պատանդ էր վերցրել մի կնոջը. «Համացանցում կադրեր էին պտտվում, թե ինչպես է դիպուկահարը գետնին պառկած, իսկ նրա հետեւում տասնյակ մարդիկ էին կանգնած, անգամ մեկը անցավ դիպուկահարի վրայով: Այդ կադրերը տարակուսանք առաջացրին: Նորմալ համարո՞ւմ եք այդ վիճակը, եւ այս առումով օրենքի փոփոխությունը վիճակը կբարելավի՞»:

Ի պատասխան Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը խոստովանեց, որ դեպքի վայրի պահպանման մշակույթը Հայաստանում այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ. «Շատերս չենք գիտակցում, որ դեպքի վայրում կան ապացույցներ, որոնց հետ մասնագետներ պետք է աշխատեն: Ունենք խնդիր բարձրացնել դեպքի վայրի պահպանության հարցում կարգավորումները: Այս նախագիծը պետք է նպաստի նրան, որ դեպքի վայրը պահպանելը լինելու է ուղիղ պարտականություն,  դրանք չկատարելու դեպքում առաջանա պատասխանատվություն»:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին Հերացի փողոցում ավտովթարի դեպքի վայրի պահպանության հետ կապված ՀՀ ոստիկանության եւ ՀՀ Քննչական կոմիտեի միջեւ հրապարակային բանավեճ էր ծավալվել, թե ով է պատասխանատու եղել դեպքի վայրի պահպանության համար, որտեղից մի կին մակարոնի պարկ էր գողացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ