News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Քննչական կոմիտեն որեւէ մեկին չի հովանավորում։ Այդ մասին այսօր՝ հունվարի 15-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Քննչական կոմիտեի փոխնախագահ, ՔԿ կարգապահական հանձնաժողովի նախագահ Արթուր Ղամբարյանը՝ վստահեցնելով, որ «Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդիների՝ Սերժ եւ Սարգիս Վարդանյանների գործերով Քննչական կոմիտեի կողմից հովանավորչություն չի եղել։

«Քննչական կոմիտեն որեւէ մեկին չի հովանավորում։ Քննչական կոմիտեն կատարում է Սահմանադրությամբ նախատեսված իր գործառույթները»,- ասել է նա:

Նրա խոսքով, ՔԿ-ն այդ անձանց վերաբերյալ գործերով առանձին հաղորդագրությամբ հանդես է եկել եւ ինքը որեւէ ավելացնելու բան չունի տարածված պարզաբանմանը։

«Կարծում եմ՝ սա այն դեպքերից է, որ մենք պետք է հասկանանք, որ նման դեպքերով հասարակության եւ իրավապահ համակարգի միջեւ վստահության դեֆիցիտը ավելի է պակասում։ Այն անջրպետը, որ կա, երբ հասարակությունը իրավապահ համակարգին չի վստահում, նման դեպքերով, պետք է ցավով նշեմ, այո, այդ անդունդը խորանում է։ Իրավապահ համակարգում մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, թե որտեղ ինչ խնդիր կա եւ ոչ թե փորձի արդարացնող եղանակներով որոշակի խնդիրներ չքննարկի», -նշեց Ղամբարյանը՝ նկատելով, որ ամոթ չէ խնդիրը գտնելը ու դրա ուղղությամբ քայլեր ձեռնարկելը։

ՔԿ փոխնախագահը նկատեց, որ եթե որեւէ պաշտոնատար անձ կամ քննիչ իր պարտականությունները բարեխղճորեն չի կատարել, ապա պետք է բարձրաձայնել ու ե թարկել պատասխանատվության։

Դիտարկմանը՝այս գործով լրատվամիջոցների տեղեկություններով Քննչական կոմիտեի Արաբկիրի բաժնի պետը Վարդանյանների հետ կապ ունի եւ գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահել է եւ հարցին, թե ծառայողական քննություն իրականացվե՞լ է, թե ոչ, Ղամբարյանը պատասխանել է. «Ես կարգապահական հանձնաժողովի նախագահն եմ եւ այդ դեպքի առթիվ որեւէ միջնորդություն կամ հաղորդում չեմ ստացել։ Ծառայողական քննության անցկացման կարգ կա եւ եթե լինի նման հաղորդում, մենք քննարկում կնախաձեռնենք»։

Մահացած ՃՈ տեսուչ Խաչիկի հարազատներն ամենախիստ պատիժն են պահանջում «Ճվճվ Արոյի» որդու համար (ֆոտո)

Երկու ոստիկանների մահվան պատճառ դարձած «Ճվճվ Արոյի» որդին կալանավորվեց

Հրապարակվել են «Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ վթարից կադրեր

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ