News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքականության բնագավառում նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո հակասական իրավիճակ է ստեղծվելու Հայաստանում:

Մեզ համար կարեւորագույն խնդրում՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի բանակցությունները վարելու է ՀՀ վարչապետը, բայց պայմանագրերը կնքելու լիազորությունը վերապահված է ՀՀ նախագահին (թեեւ վերջինիս գործառույթներն էապես սահմանափակվել են):

Մասնավորապես Սահմանադրության 146-րդ հոդվածում նշված է. «Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը»: Իսկ Սահմանադրության 132-րդ հոդվածի համաձայն. «Հանրապետության նախագահը կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր»:

Արդյունքում վարչապետը կարող է նույն ԼՂ բանակցություններում ՀՀ-ի համար ոչ ձեռնտու տարբերակի համաձայնել, բայց պայմանագիրը պետք է կնքի նախագահը` դրա համար կրելով պատասխանատվություն:

Այստեղ թերեւս տեղին է հիշել Սերժ Սարգսյանի՝ դեռ 2015 թվականի դեկտեմբերին հնչեցրած խոսքերը, երբ անդրադառնալով նախագահի եւ խորհրդարանական մեծամասնության միջեւ քաղաքական առճակատման հնարավորությանը, ասել էր. «Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատերազմ հայտարարի Ադրբեջանին, անվտանգությունն ապահովի Սերժ Սարգսյա՞նը: Դա անտրամաբանական է»: Գարնանից ստեղծվելիք վիճակն էլ նման է այդ «անտրամաբանականին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ...
«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի...
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
Աճել է իշխանության հանդեպ անվստահությունը...
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Սա, մասնագետների կարծիքով, աբսուրդի ժանրից է` այս երկու հիմնարկները բացարձակապես տարբեր գործառույթներ...
Ամենաշատ