News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ յուրաքանչյուր կուսակցություն իր դիրքորոշումն է հայտնել քննարկվող հարցերի շուրջ։ Այդ մասին այսօր՝ հունվարի 16-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նախորդ շաբաթ Սերժ Սարգսյանի մոտ Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպմանը։

«Եթե լիներ պատգամավորների հետ հանդիպում, Սերժ Սարգսյանը կգար Ազգային ժողով, նա հրավիրել էր խմբակցության ղեկավարներին եւ հանձնաժողովների նախագահներին։ Եթե տեղեկացված չեք, տեղեկացնեմ», - ասել է նա՝ անդրադառնալով այն մեկնավանություններին, թե ինչու էր «Ծառուկյան» խմբակցությունը ընդունել հրավերը։

Ծառուկյանը նաեւ ասել է, որ հանդիպման ժամանակ յուրաքանչյուր կուսակցություն իր դիրքորոշումն է հայտնել քննարկվող հարցերի շուրջ։

«Հանրապետականն իր տեսակետն է ասել, Դաշնակցությունն իր, Բարգավաճ Հայաստանն էլ իր տեսակետն է արտահայտել», - նշել է նա։

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցությունը հայտարարել էր, որ մերժում է Սերժ Սարգսյանի հրավերը եւ չի մասնակցելու Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ անցկացվող հանդիպմանը։

Ինձ համար անփոխարինելի մարդ գոյություն չունի. Ծառուկյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Այսօր արժե կենտրոնանալ մինչեւ մարտի կեսը կամ ապրիլի սկիզբը տեղի ունենալիք զարգացումների վրա. Սերժ Սարգսյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ