News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով այսօր՝ հունվարի 16-ին, վերջապես ուսումնասիրվեցին գործում առկա ռուսերեն փաստաթղթերի հայերեն թարգմանությունները:

Նյութերը թարգմանության էին ուղարկվել դեռեւս 2017թ.-ի հուլիսին: Հոկտեմբերին ստացված փաստաթղթերից պարզ էր դարձել, որ դրանք ըստ պատշաճի չեն թարգմանվել: Դատարանը կրկին դրանք ուղարկել էր թարգմանության: Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նախագահող դատավոր Դավիթ Բալայանը հայտարարեց, որ թարգմանություններին ներգրավվել են նաեւ բժիշկները, բացառությամբ ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանի: Ի դեպ, վերջինս մի քանի անգամ հրավիրվել է թարգմանչական գրասենյակ, սակայն, հրաժարվել է գնալ եւ օգնել թարգմանությունների հարցում:

Այսօր դատարանը հրապարակեց թարգմանված բոլոր փաստաթղթերը: Դրանց մի մասը վերաբերվում էր 2015թ.-ի հունիսին Մերի Մարգարյանի կողմից «Արմենիա» բժշկական կենտրոնում հետազոտություններ անցնելուն: Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել է 2015թ.-ի հուլիսի 29-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որտեղ տեղափոխվել էր հուլիսի 27-ին «Շենգավիթ» ԲԿ-ից արդեն ծայրահեղ ծանր վիճակում: Մերի Մարգարյանը «Շենգավիթ» ԲԿ է ընդունվել եւ հոսպիտալացվել հուլիսի 26-ին: Տուժող կողմը պնդում է՝ եթե բարձր ջերմություն ունեցող Մերի Մարգարյանը հոսպիտալացվեր ավելի վաղ, կյանքը փրկել կհաջողվեր: Ըստ այսօր ուսումնասիրված փաստաթղթերի՝ Մերի Մարգարյանի վիճակը հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը ժամը 04,10-ի դրությամբ վատթարացել էր, ունեցել է հաճախասրտություն, միզարձակումն արվել է կատետրով: Բժշկի գրառման համաձայն, նաեւ անհրաժեշտ է եղել նաեւ անալիզների դինամիկային հետեւել: Մինչդեռ, ինչպես ներկայացրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը, անալիզներն արվել են միայն առավոտյան: Թովմասյանը նաեւ սրա վերաբերյալ հարց ուղղեց Շուշանիկ Բախշյանին, սակայն, վերջինս հստակ պատասխան չտվեց՝ նշելով, որ ինքը Մերի Մարգարյանի վիճակի վատթարացման մասին իմացել է առավոտյան եւ գալով հիվանդանոց՝ սկսել են հետազոտությունները:

Դատարանը հրապարակեց նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների ռուսերեն գրառումների թարգմանությունները: Դրանցում մանրամասն ներկայացվել են Մերի Մարգարյանի կեսարյան հատման ընթացքը, նորածնի ծնունդը եւ երկու ժամը մեկ երեխայի վիճակը:

Փաստաթղթերի ուսումնասիրությունն ավարտելուց հետո մեղադրող Արա Մնացականյանը հայտարարեց, որ պատրաստվում է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն ներկայացրեց, հետեւաբար խնդրեց այսօրվա նիստը հետաձգել: Մեղադրողը ժամանակ խնդրեց միջնորդությունը գրավոր ներկայացնելու համար: Կողմերը չառարկեցին:

Դատավորը որոշում կայացրեց նիստը հետաձգել եւ նշանակվել հունվարի 30-ին:

Նշենք, որ դատավորն այսօրվա նիստի ընթացքում մի քանի անգամ նկատողություն արեց ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանին: Դավիթ Բալայանը բարկացավ նաեւ ամբաստանյալ Անի Բաբելյանի պաշտպաններ Կարեն Սարդարյանի եւ Գեղամ Հակոբյանի վրա, քանի որ նիստի ընթացքում բջջային հեռախոսներով ինչ-որ բան էին անում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ