News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Այսօր այն օրն է, երբ ոչ միայն անհրաժեշտ է խոսել գնաճի մասին, այլեւ՝ համապատասխան լուծումներ առաջարկել: Այս մասին հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքից խորհրդարանի փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:

Ընդ որում, ըստ նրա, այդ լուծումները պետք է իրական եւ արդյունավետ լինեն: «Մենք տեսնում ենք, որ մեր կողմից առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունները մերժվում են, եւ այն արմատական փոփոխությունները, որոնց մասին այդքան հաճախ խոսում է քաղաքական մեծամասնությունը, ցավոք, մոտակա ժամանակներում իրականություն չեն դառնա»,- նշեց Մելքումյանը՝ դժգոհելով, որ անցած տարվա վերջին նրանք շատ քիչ ժամանակ ունեին կառավարության օրինագծերին ծանոթանալու, թերությունները բացահայտելու և իրենց դիրքորոշման հիման վրա որոշում կայացնելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ