News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վինսենտ Վան Գոգի ժառանգությունը համալրվել է երկու նկարով, որոնք հնարավոր է եղել որոշել մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո, հաղորդում է նկարչի Ամստերդամի թանգարանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

1886 թվականի «Մոնմարտրի քարհանքով բլուրը» նկարը նախկինում պահվում էր Van Vlissingen արվեստի ֆոնդում եւ համարվում էր անհայտ հեղինակի ստեղծագործություն:

Նրա  պատկանելությունը պարզել են  Վան Գոգի թանգարանի մասնագետները, որոնք վերլուծել են նկարների թեմաները, ոճը, տեխնիկան եւ օգտագործվող նյութերը: Նախկինում այդ աշխատանքը երբեք չի ցուցադրվել եւ չի ընդգրկվել Վան Գոգի ստեղծագործությունների ալբոմների եւ կատալոգների մեջ:

Վան Գոգին վերագրվող մեկ այլ նկար, պահվում էր թանգարանի ֆոնդում: Այժմ երկու ստեղծագործությունները ցուցադրվում են Հոլանդիայի Լարեն քաղաքի Ուիլյամ Սինգերի թանգարանում, ասել են Վան Գոգի Ամստերդամի թանգարանում:

NEWS - A new drawing by Vincent van Gogh has been discovered: The Hill of Montmartre with Stone Quarry, dating to March 1886. Read more: https://t.co/qbKozBm0c9 pic.twitter.com/pAPU6pV53E

— Van Gogh Museum (@vangoghmuseum) 16 января 2018 г.

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ