News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (ՄՄՀԻ) շրջանավարտներին Լեհաստանի ԱԳՆ-ից կազատեն, հայտնել  է RMF FM ռադիոկայանը՝  հղում անելով իր աղբյուրներին:

Վերջերս Արտաքին գործերի նախարարությունը գլխավորեց Յացեկ Չապուտովիչը, որը փոխարինեց Վիտոլդ Վաշչիկովսկուն: Ռադիոկայանի հաղորդմամբ՝ Վաշչիկովսկու հրաժարականի գլխավոր պատճառներից մեկը «արմատական կադրային փոփոխություններ կատարելու ցանկության բացակայությունն էր»:

«Չապուտովիչը հրաժեշտ կտա հին աշխատողներին, հիմնականում ՄՄՀԻ-ի շրջանավարտներին եւ նոր կադրերի կընդունի՝ անգամ նրանց պատրաստվածության մակարդակի նվազեցման հաշվին», — նշվում է հաղորդագրության մեջ:

Ռադիոն նկատում է, որ ներկայիս արտգործնախարարը, երբ դեռ փոխնախարար էր, նոր աշխատողների որակավորման պահանջների կրճատմանն էր հասել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ