News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նախագահի նստավայրում այսօր` հունվարի 16-ին, տեղի է ունեցել «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման եւ մեծարման հանդիսավոր արարողությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Միջոցառման ժամանակ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ Տիգրան Մանսուրյանը ներկայացրել է Հովհաննես Չեքիջյանի կենսագրությունը, անցած ստեղծագործական ուղին եւ նվաճումները, առանձին դրվագներ պատմել իր հիշողություններից, որոնք լավագույնս բնութագրում են մաեստրո Չեքիջյանին:

Հայաստանն աշխարհին ներկայացնելու ազգանվեր գործում դրսեւորած անմնացորդ նվիրումի, մշակույթի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի, ինչպես նաեւ հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար ՀՀ բարձրագույն կոչմանն արժանացած անվանի մտավորականին հանձնելով Հայրենիքի շքանշանը՝ Հանրապետության Նախագահը շնորհավորել եւ ամբողջ հայ ժողովրդի անունից մաղթել է քաջառողջություն ու նորանոր հաջողություններ նրա շնորհակալ գործում:

Պարգեւատրման արարողության ժամանակ Նախագահ Սարգսյանն իր շնորհավորական խոսքն է հղել ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին:

Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը երախտագիտություն է հայտնել իրեն նման բարձր պարգեւի արժանացնելու համար եւ ընդգծել, որ այն կկրի սիրով, հպարտությամբ եւ մեծ պատասխանատվությամբ:

«Սիրտս լցված է ուրախությամբ: Անբացատրելի բան է սա: Թեեւ կյանքում ունեցել եմ պարգեւներ՝ եւ՛ Կրեմլում, եւ՛ Փարիզում, եւ՛ այլուր, բայց ոչ մի անգամ իմ ստացած պարգեւներից ոչ մեկն այսքան բարձր, այսինքն՝ երկրի ամենաբարձր պարգեւը չի եղել: Առաջին անգամ է, որ երկրի ամենաբարձր պարգեւին արժանանում եմ շնորհիվ մեր սիրելի Նախագահի, ով ինձ պարգեւեց այս անակնկալը: Անակնկալ եղավ ինձ համար, երբ դեկտեմբերի 30-ին մենք ճանապարհում էինք 2017 թվականը, Նախագահն ինքը հնչեցրեց, որ ստորագրել է հրաման: Չհասկացա ինչ կատարվեց ինձ հետ՝ սիրտս պայթեց, թե՞ չպայթեց, չտեսնված մի ուրախություն եղավ:

Այո՛, երկար ու ձիգ տարիներ՝ մի քանի տասնյակ տարի այս խմբի հետ աշխատել եմ, իզուր չի եղել իմ աշխատանքը: Աշխարհի շատ կենտրոններում մենք խոշոր հաջողություններ ենք ունեցել, բայց ոչ մի անգամ իմ մտքով չէր անցնի, որ մի օր այսպիսի բարձր պարգեւի կարժանանամ: Տարիքս բավականին առաջացած է, բայց ինչպես տեսնում եք, կարծես, այնքան էլ ծեր չեմ: Թեեւ զառամյալ ծերունու տարիք ունեմ, բայց ինքս այդպիսին չեմ:

Երկար չխոսեմ: Սիրտս լցված է, ինչպես ասացի: Քիչ մարդիկ կան ինձ նման՝ աշխարհի 17-րդ հայը լինելը բավականին ծանր բան է, չիմանաք, թե հեշտ է: Այդ ծանրությունը ես պետք է կրեմ եւ՛ սիրով, եւ՛ հպարտությամբ, եւ՛ մեծ պատասխանատվությամբ: Սա ինձ պարտավորեցնում է: Շնորհակալ եմ անչափ»,- ասել է մաեստրո Հովհաննես Չեքիջյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապետի թեկնածու լինելու մասին
Անկեղծ եմ ասում, Աստծո կամոք է ամեն ինչ տեղի ունենում, մեր տիրոջ կամքով էլ թող գնա ամեն ինչ…
Ամենաշատ