News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է, որպեսզի ներգաղթյալները «բոլոր տեղից» գան, հաղորդում է Reuters-ը:

Նա նման հայտարարություն է արել պատասխանելով այն հարցին՝ արդյոք ուրախ կլիներ Նորվեգիայից ավելի շատ եկվորների համար:

 «Ես ուզում եմ, որ նրանք բոլոր տեղերից գան», ասել է Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը հերքել էր սենատոր Ռիչարդ Դերբինի հայտարարությունն այն մասին, որ նա Հաիթին, Սալվադորը եւ Աֆրիկայի երկրները «գարշահոտ անցքեր» էր անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ