News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքով ՀՀ ոստիկանության երազանքը կիրականանա եւ նա օրենքով իրավունք կունենա տեսախիցկներ տեղադրել ցանկացած տեղ Հայաստանում: Այս մասին, այսօր՝ հիշյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը (ֆոտոռեպորտաժ):

Նրա խոսքով, օրենքը ներկայացնողներն անընդհատ նշում են, թե հանրային վայրերում են տեղադրվելու տեսախիցկները, սակայն այս օրենքը նախատեսում է տեսախցիկներ տեղադրել նաեւ ոչ հանրային վարերում. «Կարող են գնալ որեւէ մեկի դիմացի հարեւանի հետ պայմանագիր կնքեն ու ձեզ պահեն ընդհանուր տեսադաշտում: Ընդ որում, խոսքը ոչ միայն հրապարակային, այնպես էլ գաղտնի նկարհանման մասին»:

Փաշինյանը նաեւ կարծիք հայտնեց, թե ինչու է կատռավարության համար այս համատարած տեսախցիկների տեղադրման հարցն անհետաձգելի. «Որովհետեւ դիմացը ապրիլն է, եւ իշխանությանը պետք են երաշխիքներ՝ ոչ միայն իմանալ, թե ինչ են անում ընդդիմադիր, այլեւ իշխանական պատգամավորները: Չմտածեք, թե մենակ մեր տների, օֆիսների մեջ են կախելու տեսախցիկները: Ձեր տների վրա էլ են կախելու: Մեծամասնության ներկայացուցիչներ, կոչ եմ անում ձեզ ժպտացեք ու անընդհատ գովերգեք Սերժ Սարգսյանին, որովհետեւ ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով»,-իր խոսքն ժպիտով ամփոփեց Փաշինյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրենքի նախագիծը նախատեսում է հանցագործությունը կանխելիս կամ բացահայտելիս հասարակական կարգի պահպանությունը, այդ թվում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովելիս, ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործել տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Ըստ այդմ, օրենքի մակարդակով կամրագրվեն տեխնիկական միջոցների ամրագրման հիմքերը, կարգը, տվյալների պահպանման ժամկետները, կապահովվի տեղեկությունների հավաքման եւ օգտագործման նպատակի լեգիտիմությունը. այսինքն կհաստակեցվեն մասնավոր կյանքի ոլորտ ոստիկանական միջամտության սահմանները: «Հաշվի առնելով տվյալների մշակման համաչափության սկզբունքը, նախագծում տվյալների պահպանման ժամկետ է ընտրվել 7 օրը, որից հետո դրանք պետք է ոչնչացվեն»,-նշել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ