News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կամերինոյի համալսարանի իտալացի երկրաբանները անօդաչու սարքի վրա ամրացված գերզգայուն ջերմատեսախցիկի օգնությամբ Սիցիլիայում հայտնաբերել են 2700 տարվա վաղեմության Սելինունտ անտիկ քաղաքի ավերակները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Corriere del Mezzogiorno պարբերականը:
 

«Անօդաչու սարքի վրա ամրացված գերզգայուն ջերմատեսախցիկի օգնությամբ Կամերինոյի համալսարանի երկրաբանները գետնի տակ գտնվող հնագիտական պեղումների տարածքում մի քանի խոշոր ստորգետնյա շինությունների կապված ջերմային անոմալիաներ են հայտնաբերել, որոնք Tempio M տաճարից իջնում են դեպի նավահանգիստ»,- մեջբերում է պարբերականը համալսարանի երկրաբանության եւ հնագիտության գծով խորհրդատու Ֆաբիո Պալոտտային:

Մարկո Մատերաձի համալսարանի գեոմորֆոլոգի խոսքով՝ նկարահանումները մասնագետներին օգնել են հայտնաբերել  ջրամատակարարման հնագույն՝  2700 տարեկան համակարգը: «Սա մեզ թույլ տվեց վերականգնել գետի հնագույն ափամերձ գիծը եւ հայտնաբերել այս տարածքի բնակիչների գործունեության բազմաթիվ հետքեր»,- նշել է փորձագետը:

Տեղանքի ուսումնասիրության ընթացքում իտալացի մասնագետները հայտնաբերել են նաեւ հին հունական դիցաբանության լուսնի լույսի եւ կախարդանքի աստվածուհու՝ Հեկատայի պատկերը: Նրանց հաջողվել է նաեւ «մասամբ վերակառուցել Tempio Y տաճարի արտաքին տեսքը»:


 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ