News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 16
Տեսնել լրահոսը

Քաղաքապետարանը միասնական երթուղի ունենալու ծրագիր է մշակվում, բայց մինչեւ առուն ջուր գա, գորտի աչքն էլ դուրս կգա: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:

Անդրադառնալով նախօրեին երթուղային տաքսիների վարորդների բողոքի ակցիան եւ Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի եւ գծատերերի բանակցային հանդիպումների արդյունքները, նշեց, որ ոչ մի հարց էլ չի լուծվել. «համոզել են, ասել են՝ գնացեք աշխատեք, մինչեւ լուծենք վառելիքի, գազի գների իջեցման հարցը: Քաղաքապետրանի տրանսպորտի վարչության աշխատակացիների օգնությամբ նախօրեին այս հարցը հարթվեց, բայց սա հարցի լուծում չի, սա կոսմետիկ հարթեցում է», - ասաց Հրանտ Եղիազարյանը։

Նրա խոսքով, դիզելային վառելիքի ու սեղմած գազի գինը բարձրացել է  ու եթե այսպես շարունակի, քաղաքը կպարալիզացվի:

«Սակագնի բարձրացման հարց լինել չի կարող, քաղաքապետարանի հստակ որոշումը կա, որ առայժն պետք է աշխատել 100 դրամ սակագնով: Սակայն սակագինը 100 դրամ սահմանվել է 2006 թվականին: Ասեք որեւէ այլ ապրանք, որի գինը այս տարիներին մնացել է անփոփոխ: Չկա նման բան: Չի կարող ամբողջ տնտեսությունը գնա գների բարձրացման, իսկ մի ապրանքատեսակ մնա նույն գնին: Այսօր, որ ունենք կոտրված ավտոբուսներ, պատճառը դա է: Փողը չի հերիքում նորմալ սպասարկում կատարելու համար»,-ընդգծեց Եղիազարյանը:

Նրա խոսքով, հարկային բեռը բարձրացնում են, շահույթը վերանում է, իսկ եթե ընկերություններն առանց այդ էլ վնասով էին աշխատում, դրա բեռն ինչո՞ւ են ավելացնում. «Մոտ 17 տոկոսով ավելացել է ավտոբուսների հարկը, եւ 57 տոկոսով՝ միկրոավոտբուսներինը: Խոսքը արտոնագրային վճարի մասին է: Վերջին 1,5 տարում այսօր արդեն 20 երթուղի չի աշխատում»,-ասաց նա՝ որպես լուծում առաջարկելով նախ նվազեցնել հարկային բեռը, իսկ հաջորդ քայլն էլ կարող է լինել վառելիքի՝ ինքնարժեքով տրամադրումը. «Պահեստամասերն էլ կարող են տրամադրել մեծածախի գներով։ Սրանք լուծելի հարցեր են, որ մենք առաջարկում ենք։ Փոխադրողներն այս ազգի թշնամին չեն, այսքան տարի այս պայմաններում մարդկանց մի տեղից մյուսն են հասցրել», - նկատեց Հրանտ Եղիազարյանը։

«Ավտովարորդների պաշտպանների լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ դիմեց Երեւանի քաղաքապետին. «Պարոն քաղաքապետ, հասկացանք, որ բնակչությանը պետք է 100 դրամով ապահովենք ուղեւորափոխադրումը, բայց ո՞վ պետք է այս մարդկանց հարկային բեռը թեթեւացնի: Փոխանակ հարկային արձակուրդ տան ուղեւորափոխադրում իրականացնողներին, հակառակն են անում: Գծի տերն ասում է՝ գումարն ավելացնում եմ, այսպես չեմ դիմանում, վարորդներն էլ ասում են՝ տուն փող չեմ տանում: Ով է այս խնդիրները բարձրացնելու: Ինչու չեք ասում, որ տրանսպորտը թանկանալու է, ինչի՞ եք սուտ խոսում: Վարչապետն էլ սուսուփոս նստել է, դու մեղավոր չե՞ս»:

Հիշեցնենք, որ նախօրեին մի շարք երթուղիներ սպասարկող տաքսիների վարորդները Հարավ-Արեւմտյան թաղասում բողոքի ակցիա էին անցկացնում` դժգոհելով գազի գնի բարձրացումից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԵԿ-ն չէր կարող պատկերացնել, որ 50 կգ-ը «բիզնես» կդառնա. Դավիթ Անանյան
Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահը խոստովանեց մաքսային ընթացակարգերի խախտման դեմ պայքարի անարդյունավետությունը…
Դոլարի փոխարժեքն աննշան նվազել է. եվրոն եւս էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
ՊԵԿ–ի 128 աշխատակիցների աշխատանքից ազատումը միայն սկիզբն է. ՊԵԿ նախագահ
Կենտրոնացվել է ստուգումների գործառույթը, որի արդյունքում կատարվել է աշխատակազմի օպտիմիզացիա...
Հայաստան ավտոմեքենաների ներմուծումը 2 տարում գրեթե 4 անգամ աճել է. ՊԵԿ ղեկավար
2018 թվականին Հայաստան է բերվել 67 255 միավոր ավտոմեքենա 2017 թվականի 39 282 եւ 2016 թվականի 16 887 ավտոմեքենաների դիմաց…
Ինչո՞ւ է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը սպասարկում հանքատերերի շահերը․ ՀԲՃ
Եթե այս որոշման նախագիծը կառավարությունն ընդունի, ապա ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարն իրավունք է ստանում...
Հայաստանում օպտիմալացումը պետք է անցկացնել ապագայի հաշվարկով
Փորձագետը նշեց, որ Էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարարությունների միավորման տրամաբանությունն անհասկանալի է, եթե հաշվի առնենք, որ գյուղատնտեսությունը ընդամենը տնտեսության ոլորտ է...