News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Uber օնլայն տաքսու ծառայությունը հայտարարել է, որ այն պատրաստվում է Բրիտանիայում վարորդների համար ղեկին գտնվելու ժամանակը 10 ժամով կրճատել, հաղորդում է komersant.ru-ն:

Ընկերությունը կսկսի գործընթացը հաջորդ շաբաթվանից: Նա վարորդներից կպահանջի անընդմեջ ավելի քան  10 ժամ չաշխատել: Այն վարորդների համար, որոնք չեն կատարի այս կանոնը, հավելվածը 10 ժամից հետո կարգելափակվի:

Uber-ը որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ սեպտեմբերին Լոնդոնի իշխանությունները ընկերությանը մեղադրել էին, որ այն պատասխանատվության բավարար աստիճան չի ցուացբերում եւ դա կարող է հասարակական անվտանգությանը սպառնալ:

Uber-ի քաղաքականության հարցերով տնօրեն Էնդրյու Բիրնը նշել է.

 «Թեեւ վարորդները շաբաթական միջինում մեր հավելվածում միայն 30 ժամ են անցկացնում, մենք ուզում ենք մեր կողմից ամեն ինչ անել, որ վարորդները հոգնած չաշխատեն»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ