News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բուլղարիան ԵՄ նախագահության ընթացքում կփորձի շարունակել խրախուսել պետությունների միջեւ կոնսենսուսի հասնելու վերաբերյալ քննարկումները: Այս մասին հունվարի 17-ին Հայաստանում Բուլղարիայի դեսպանատան կողմից կազմակերպված ճեպազրույցի ժամանակ, որը նվիրված էր ԵՄ-ում Բուլղարիայի առաջին նախագահությանը, ասել է Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովան:

 «Ամենակարեւորն այն է, որ մենք պետք է պատշաճ կերպով լուծենք ԵՄ-ում ապրող մարդկանց առջեւ ծառացած խնդիրները: Մենք լավ հասկանում ենք, որ ԵՄ-ի վիճակը ազդում է մեր հարաբերությունների վրա», - բացատրել է Պավլովան` հավելելով, որ այդ հանգամանքը եւս ձեւավորում է ԵՄ անդամ երկրների հարաբերությունները:

Ինչպես նշել է դեսպանը, Բուլղարիան կշարունակի առաջ շարժվել եւ քաղաքականություն վարել` հիմնվելով «Միասին մենք ուժեղ կլինենք» սկզբունքով եւ կարգախոսով, որը բուլղարական պետության կարգախոսն է եւ նույնիսկ նշված  է այդ երկրի զինանշանի վրա: Եվրոպան, ըստ Պավլովայի, նաեւ լավագույնս հաղթահարում է եւ ներքին եւ արտաքին խնդիրները, երբ հետեւում է այս սկզբունքին եւ միասնական է լինում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ