Ղազախստանում նկարահանել են այրված «Իկարուս» ավտոբուսը: Ուզբեկստանից դեպի Ռուսաստան ուղեւորվող ավտոբուսը հրդեհվել է ճանապարհի վրա՝ շարժման ընթացքում: Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան Ղազախստանի Ակտյուբին նահանգի Սամարա-Շիմկենտ ավտոճանապարհի 1068-րդ կիլոմետրի վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավտովթարի պահին ավտոբուսում 55 ուղևոր և 2 վարորդ է եղել: 5 ուղևորին հաջողվել է փրկվել, մնացածը տեղում մահացել են: Հաղորդվում է, որ բոլոր մահացածներն Ուզբեկստանի քաղաքացիներ են: