Իսպանիայի եւ Պորտուգալիայի ոստիկանները համատեղ գործողություն են իրականացրել, որի ընթացքում արքայախնձորի խմբաքանակի մեջ թաքցված կոկաինի բեռ են հայտնաբերել, հայտնում է BBC News-ը:
Մաքսանենգները 745 կգ թմրանյութը տեղափոխում էին Հարավային Ամերիկայի երկրներից: Բեռը թաքցված էր թարմ արքայախնձորների տակ եւ տեղավորված էր մրգի արկղերի մեջ:
Գործողության արդյունքում 9 մարդ ձերբակալվել է: Սա հետաքննության մասն է, որն անցկացվում է անցյալ տարվա ապրիլից: Դրանից զատ, ոստիկանները հայտնաբերել են լաբորատորիա, որտեղ կոկաինին հավելանյութեր էին խառնում: