News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները 2017 թվականին կարեւոր քայլեր են ձեռնարկել կյանքին սպառնացող հիվանդների համար  պալիատիվ խնամքի հասանելությունը բարելավելու  առումով եւ խորհրդարանն  էլ ընտանիքում բռնության դեմ օրենք է ընդունել, բայց լուրջ խնդիրներ կան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ասվում է Human Rights Watch-ի 2018 թվականի զեկույցում։

Իշխանությունները չեն կարողացել պատասխանատվության ենթարկել 2016 թվականի հուլիսին Երեւանում, հիմնականում խաղաղ ցույցերի ընթացքում, ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման համար պատասխանատու պաշտոնյաներին:

Ընտանեկան բռնությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր: Ըստ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի տվյալների՝ 2017 թվականի առաջին կեսին առնվազն չորս կին է սպանվել իրենց զուգընկերների կամ ընտանիքի անդամների կողմից։

«Չնայած ընտանեկան բռնության ահազանգող վիճակագրությունը, Հայաստանի կառավարությունը  բավարար քայլեր չի կատարել տուժածներին պաշտպանելու եւ սատարելու համար։ Վերջերս ընդունված ընտանեկան բռնության կանխարգելման օրենքը քայլ առաջ է, բայց կառավարությունը դեռ երկար ճանապարհ ունի  կանանց եւ երեխաները չարաշահման չենթարկվելը եւ  կյանքի համար վտանգավոր իրադրություններում չհայտնվելն ապահովելու համար»,-նշել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի  բաժնի ղեկավար  Գեորգի Գոգիան։

Human Rights Watch-ը մատնանշում է նաեւ այլ լուրջ մտահոգություններ մարդու իրավունքների առումով՝ այդ թվում բռնությունն ու խտրականությունը լեսբուհի, գեյ, բիսեքսուալ եւ տրանսգենդեր (ԼԳԲՏ) մարդկանց նկատմամբ։

Կառավարությունն արմատապես վերանայել է կյանքին սպառնացող հիվանդություններով տառապող պացիենտների համար օփիոիդային ցավազրկող դեղորայքի նշանակումն ու հասանելիությունը կարգավորող խրթին համակարգը։

Հայաստանի իշխող կուսակցությունը գերակշիռ ձայներ է ստացել 2017 թվականի խորհրդարանական եւ քաղաքապետի ընտրություններում։ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) միջազգային դիտորդները եզրակացրել են, որ ապրիլի խորհրդարանական ընտրությունները «լավ էին կազմակերպված», սակայն ընտրությունները «ստվերվեցին ընտրակաշառքների եւ քաղծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին արժանահավատ տեղեկություններով»։

Կառավարությունը չի կարողացել լիարժեք հաշվետվողականություն ապահովել 2016 թվականի հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած ցույցերի ընթացքում հիմնականում խաղաղ ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառված բռնարարքների համար: Չնայած այն հանգամանքին, որ որոշ ոստիկաններ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, որեւէ մեկին քրեական մեղադրանքներ չի առաջադրվել: Միաժամանակ, իշխանություններն ագրեսիվորեն հետապնդում էին բողոքի մասնակիցներին եւ ղեկավարներին: Դատապարտվել է 22 մարդ հասարակական կարգի դեմ բռնի գործողությունների եւ լրագրողների աշխատանքին միջամտելու համար։

Իշանությունները արդյունավետորեն չեն հետաքննել Երեւանում 2016 թվականի հուլիսին ոստիկանության գնդի զինված զավթման ընթացքում ենթադրյալ հանցագործությունների համար դատապարտված չորս անձանց՝ ոստիկանության աշխատակիցների կողմից  ծեծի ենթարկվելու մասին հայտարարությունները: Երեւանում ոստիկանության գնդի բռնի զավթման ընթացքում, ինչը պատճառ էր դարձել բողոքի ցույցերի համար, կատարված հանցագործությունների մեջ մեղադրվող 32 անձանց դատավարությունները դեռեւս ընթացքի մեջ են: Նրանց ծեծի ենթարկած պաշտոնյաները շարունակում են պաշտոնյաներ։

Հազարավոր երեխաներ գտնվում են հաստատություններում հաշմանդամության կամ աղքատության պատճառով: Երեխաները կարող են անտեսվել գերբնակեցման պատճառով: Կառավարությունը որոշ հաստատություններ վերափոխում է համայնքային կենտրոնների եւ աջակցում ընտանիքահեն խնամքին, սակայն հավասարապես չի ընդգրկել հաշմանդամություն ունեցող երեխաներին: Հաշմանդամություն ունեցող երեխաները հաճախ մնում են հաստատություններում որպես չափահաս, անորոշ ժամկետով՝ զրկված լինելով իրենց գործունակությունից:

Հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ շարունակում են մնալ առանձնացված հատուկ դպրոցներում կամ մեկուսացված՝ տանը, ստանալով սահմանափակ կրթություն կամ կրթություն չստանալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ