News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Բուրյատիի կառավարությունում հայտնել են, որ Ուլան Ուդեի դպրոցի վրա հարձակվող անձիք  երեքն են եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հարձակումը տեղի է ունեցել առավոտյան Սոսնովի Բոր գյուղում: Իշխանությունների տվյալներով՝ դիմակավորված երեք երիտասարդներ ներխուժել են թիվ 5 դպրոց: Նրանք  այրվող խառնուրդով լցված մի շիշ են նետել ռուսաց լեզվի եւ գրականության դասարան, որտեղ ընթանում էր յոթերորդ դասարանցիների դասը, դասարանում կրակ է սկսվել։

Երբ աշակեերտները եւ ուսուցիչը դուրս են եկել դասասենյակից, չարագործները նրանց հարվածել են կացնով։

Նախնական տվյալներով՝  հոսպիտալացվել են չորս տուժողներ, նրանց թվում՝ երեք 7-րդ դասարանցիներ։ Ձերբակալման ժամանակ իրեն վիրավորել է նաեւ հանցագործներից մեկը, նրան հիվանդանոց են տեղափոխել պահակախմբի հսկողությամբ։ Մյուս երկուսի որոնումները շարունակվում են։

Ավելի վաղ տարբեր տեղեկություններ էր հայտնվում հարձակվողների թվի մասին։ Աղբյուրի տվյալներով՝ նրանք մեկից երեքն էին։ Տուժածների մասին նույնպես ճշտվում է։  Հանրապետության դատախազության տվյալներով՝ դպրոցի վրա հարձակումից հետո հիվանդանոց են տեղափոխվել 6 մարդ։ 

Սա այս շաբաթ արդեն  երկրորդ դպրոցի վրա հարձակման դեպքն  է: Երկուշաբթի օրը Պերմի №127 դպրոցում դանակահարության արդյունքում 15 մարդ էր վիրավորվել, այդ թվում՝ մանկավարժը եւ կրտսեր դասարանների աշակերտներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ