News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր՝ հունվարի 19-ին, Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ժամանակ է խնդրել վերջնական որոշում կայացնելու համար:

Նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին և Հանրապետական կուսակցությանը իր նկատմամբ ցուցաբերված բարձր վստահության համար՝ մեծ պատիվ համարելով նման առաջարկությունը և վստահեցրել է, որ եթե քաղաքական ուժերի, ինչպես նաև հանրության լայն շրջանակների հետ իր հանդիպումներից հետո որոշում կայացնի ընդունել առաջարկը, կփորձի պատվով կատարել Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականություններն ու արդարացնել այդ մեծ վստահությունը:

«Պարո՛ն նախագահ, կարծում եմ, իրոք, Հայաստանը թևակոխում է մի նոր շրջան, կարծում եմ՝ շատերի կողմից գիտակցված մեծ փոփոխությունների շրջան, դեպի ավելի ժողովրդավար երկիր՝ պառլամենտական հանրապետություն: Այդ իմաստով, իհարկե, կրկնակի մեծ պատասխանատվություն է և մեծ պատիվ ինձ համար Ձեր առաջարկությունը:

Ինչպես Դուք ասացիք, շատ կարևոր է, որ որոշում ընդունելուց առաջ ես նույնպես առիթ ունենամ հանդիպել քաղաքական տարբեր ուժերին և Ազգային ժողովում, և Ազգային ժողովից դուրս՝ կուսակցություններին: Շատ կուզենայի հանդիպել նաև հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպություններին, գործարար շրջանակներին, աշխատավորական շրջանակներին: Իհարկե, անպայման կուզեի հանդիպել Արցախի Հանրապետության ղեկավարությանը, և իհարկե, հանդիպել սփյուռքահայությունը ներկայացնող կառույցներին, կազմակերպություններին կամ անհատներին և դրանից հետո իմ որոշումը կայացնել: Բոլոր դեպքերում, ինձ համար մեծ պատիվ է Ձեր առաջարկությունը, պարո՛ն նախագահ:

Կրկին շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Եվ եթե այս բոլոր հանդիպումներից հետո որոշումս կայացնեմ, կփորձեմ պատվով կատարել Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունները և արդարացնել այն վստահությունը, որ լսեցի Ձեզնից, Ձեր կուսակից ընկերների կողմից և հուսամ նաև կլսեմ մեր մյուս քաղաքացիներից և մեր հայազգի որդիներից: Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ: Եթե թույլ տաք, ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Նշենք, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի: Առաջին անգամ ՀՀ նախագահն ընտրվելու է ոչ թե համաժողովրդական ընտրությունների միջոցով, այլ Ազգային ժողովի կողմից: Նոր նախագահն ընտրվում է 7 տարի ժամանակով եւ իրավունք ունի միայն մեկ անգամ լինել նախագահ: 

Ըստ Սահմանադրության, ՀՀ նախագահ առաջադրելու իրավունք ունի ԱԺ պատգամավորների թվի 1/4-ը: նման հնարավորություն, ըստ էության ունեն միայն ՀՀԿ-ն եւ «Ծառուկյան» խմբակցությունը: Քանի որ «Ծառուկյան» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ իրենք թեկնածու չեն առաջադրելու, հետեւաբար, Արմեն Սարգսյանը կլինի ՀՀ նախագահի միակ թեկնածուն:

Ըստ նախնական տեղեկությունների, ՀՀ նախագահի ընտրությունն Ազգային ժողովում տեղի կունենա մարտի 2-ին, ընտրվելու համար Արմեն Սարգսյանը պետք է ստանա ձայների 3/4-ը (79 ձայն): 

Ի՞նչ լիազորություններ է ունենալու ՀՀ 4-րդ նախագահը. ով կարող է զբաղեցնել այդ պաշտոնը եւ ով կարող է պաշտոնանկ անել նրան

Ե՞րբ Սերժ Սարգսյանը կլքի ՀՀ նախագահի աթոռը եւ երբ տեղի կունենան նոր նախագահի ու վարչապետի ընտրությունները

ՀՀԿ-ում համաձայնության են եկել 4-րդ նախագահի թեկնածուի շուրջ. Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի նրա անունը

Գագիկ Ծառուկյանը չի բացառում, որ կսատարի ՀՀԿ-ի թեկնածուին նախագահի պաշտոնում

ՀՀԿ-ի նախագահի թեկնածուի օգտին քվեարկելու դիմաց ի՞նչ կստանա ԲՀԿ-ն

Նախագահի թեկնածուի օգտին քվեարկելու մի տարբերակ կա. Արամ Սարգսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ