News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս տարվա փետրվարի վերջին տասը օրում առաջադրվելու են ՀՀ նախագահի թեկնածուները, իսկ ընտրությունը տեղի է ունենալու մարտի 1-10-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, եւ ոչ ուշ, քան երեսուն օր առաջ:

2015 թվականին ընդունված Սահմանադրական փոփոխությունների համաձայն, առաջին անգամ երկրի նախագահն ընտրվելու է Ազգային ժողովի կողմից: Ըստ այդմ, Սահմանադրության 125-րդ հոդվածի համաձայն, ՀՀ նախագահի թեկնածու կարող է առաջադրել պատգամավորների 1/4-ը, իսկ ընտրվելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուներից մեկն ստանա ձայների 3/4-ը (79 ձայն): Եթե նախագահի թեկնածուներից որեւէ մեկը չի ստանում նշված քանակի ձայներ, ապա երկրորդ փուլում նույն թեկնածուներից հանրապետության նախագահն ընտրվում է ձայների 3/5-ով (64 ձայն): Եթե երկրորդ փուլում էլ հաջողություն չի արձանագրվում, ապա երրորդ փուլում քվեարկվելու են միայն առավելագույն ձայներ ստացած 2 թեկնածուները եւ նախագահ ընտրվելու է նա, ով կստանա ավելի շատ ձայն:

Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն:

Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, եւ ոչ ուշ, քան երեսուն օր առաջ (մարտի առաջին տասնօրյակում):

Ըստ էության, ՀՀ նոր նախագահն իր լիազորությունները ստանձնելու է ապրիլի 9-ին։ Հենց այդ ժամանակ էլ կդադարեն գործող նախագահի լիազորությունները եւ կառավարությունը հրաժարական կտա։ Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է Կառավարության հրաժարականը:

Ինչ վերաբերում է վարչապետի ընտրությանը, որն արդեն լինելու է երկրի թիվ մեկ պաշտոնյան, ապա այս դեպքում ԱԺ-ում թեկնածուներ առաջադրելու իրավունք ունի ոչ թե պատգամավորների 1/4-ը, այլ ԱԺ խմբակցությունները: Խմբակցությունները վարչապետի թեկնածուին ներկայացնելու համար մեկ շաբաթ ժամանակ ունեն՝ ապրիլի 9-16-ը:

Սահմանադրության համաձայն, վարչապետ է ընտրվում այն թեկնածուն, ով կստանա պատգամավորների ընդհանուր թվի (105) ձայների կեսից ավելին: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Խորհրդարանի ընտրած թեկնածուին վարչապետ է նշանակելու հանրապետության նախագահը։

Վարչապետի ընտրությունից հետո 15 օրվա ընթացքում պետք է ձեւավորվի կառավարություն: Ըստ էության, նոր կառավարության ձեւավորման հնարավոր ժամկետը մայիսի 1-10-ն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրհամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Աբրահամ Գասպարյանի խոսքով, այդ հայտարարությունից հետո ձեւավորված խումբը կդարձնեն ինստիտուցիոնալ…
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է.  Ընդդիմադիր պատգամավոր
Տարբեր արժանապատիվ քաղաքացիներ միացան Տավուշի արդար պահանջին...
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ