News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահի թեկնածուի օգտին քվեարկելու մեկ տարբերակ կա, եթե ՀՀԿ–ն առաջադրի «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

«Այն չափանիշները, որ ներկայացրել է Սերժ Սարգսյանը, ամբողջությամբ համընկնում է Արտակ Զեյնալյանի կենսագրության հետ,  եկեք նայենք էդ մարդու կենսագրությունը, փորձը, արած աշխատանքը եւ տարիքը նաեւ, նա իսկապես արժանի է»,–ասաց Արամ Սարգսյանը։

«Այս իշխանությունը իր ստեղծած օրենքներով նույնիսկ հնարավորություն չի  ընձեռում, որ «Ելք»–ը կարողանա իր թեկնածուին առաջադրել ու Ա ամբիոնն օգտագործել իր նախագահի թեկնածուի ծրագրեր, գաղափարները քարոզել, համեմատել ու  ասել՝ այ, դուք ձեր թեկնածուն ունեք, մենք էլ մեր, եկեք համեմատենք։  Ընտրության իմիտացիա նույնիսկ թույլ չեն տալիս՝ իմանալով, որ այդքան քվե չունենք։ Հետեւաբար ինչ հույս ունեն, որ մենք իրենց թեկնածուին կողմ քվեարկենք, դա անհնարին բան է»,–ասաց պատգամավորը։

Նշենք, որ առայժմ շրջանառվող անուններից ամենահավանական թեկնածուն համարվում է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը անցած շաբաթ նախագահականում հրավիրված խորհրդակցության ժամանակ  ցանկություն էր հայտնել, որ ՀՀԿ–ի նախագահի թեկնածուն ընտրվի լայն համաձայնությամբ։ Ավելի ուշ մի խումբ մտավորականների հետ հանդիպման ժամանակ  թվարկել էր այն հատկանիշները, որոնք պետք է ունենա  Հայաստանի 4–րդ նախագահը։  Ըստ նրա՝ թեկնածուն պետք է ունենա անցած ճանապարհ, ճանաչում ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն, անկողմնակալ մարդ լինի, որը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ