News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են  հոկտեմբերին Երեւանի կենտրոնում գործող դեղատներից մեկում կատարված գողության հանգամանքները. պատճառված վնասը վերականգնվել է, քրեական գործի վարույթը՝ կարճվել:

2018 թվականի հունվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն  հաղորդագրություն էր տարածել՝ Երեւանում գործող դեղատներից մեկից 2017թ. հոկտեմբերի 20-ին կատարված հափշտակության վերաբերյալ եւ քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով հրապարակել դեպքի օրը նշված դեղատանը կատարված տեսագրությունը՝ խնդրելով պատկերված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։

Տեսանյութում պատկերված երիտասարդ աղջիկը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Նախաքննության ընթացքում տուժողին հատուցվել է պատճառված վնասը, եւ վերջինս հրաժարվել է բողոք  ներկայացնել:

Քրեական գործի վարույթը կարճվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ հաշտության հիմքով:

Երիտասարդ կնոջ խնդրանքով ՀՀ ՔԿ-ն հեռացրել է  պաշտոնական կայքէջում տեղադրված տեսանյութը եւ լուսանկարները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ