News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանի գիտնականները հայտարարել են, որ իրենց երկիրն աշխարհում արբանյակային ատոմային ժամացույցների մշակման գործում առաջատար է:  Ժամացույցի նորագույն նմուշները օգտագործվում են Beidou չինական նավիգացիոն համակարգում: Այս մասին հաղորդում է «Սինխուա» լրատվական գործակալությունը:

«Ի տարբերություն նախորդ մշակումների, նոր ժամացույցը փոքր է, թեթեւ եւ համաշխարհային լավագույն անալոգերի համեմատությամբ ավելի արդյունավետ է», - պնդում են  Չինաստանի գիտական օդատիեզերական եւ արդյունաբերական կորպորացիայից սարքի ստեղծողները:

Սպասվում է, որ 2018-ի ավարտին չինական նավիգացիայի համակարգը կծածկի Մետաքսի ճանապարհի Տնտեսական գոտու բոլոր երկրներին, իսկ 2020-ին գլոբալ բնույթ կկրի եւ 35 արբանյակ կունենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ