«Ֆրիդերիկե» փոթորիկի ժամանակ Դյուսելդորֆի օդանավակայանում ինքնաթիռի վիրտուոզ վայրէջքը վախեցրել է համացանցի օգտատերերին: Տեսանյութը հրապարակվել է YouTube- ում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ինքնաթիռի ղեկավարման բարձրակարգ հմտություն 110 կմ /ժ արագությամբ փոթորկի քամու ուժգնացումներով: Բոլոնիայից ժամանող Eurowings ընկերության չվերթը վայրէջք է կատարել ծայրահեղ պայմաններում եւ նույնիսկ չի անցել երկրորդ շրջան», - նշվում է տեսանյութի նկարագրության մեջ: