News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի մեծ բարեկամ, նախկին սենատոր Բոբ Դոլը պարգեւատրվել է Կոնգրեսի ոսկե մեդալով, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

Բոբ Դոլի ամբողջ կյանքը հայրենիքին ծառայելու փայլուն օրինակ է, պարգեւատրման արարողությանը հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը:

1996-ին երբ Դոլը դարձավ նախագահի թեկնածու, որպես սկզբունքայնության նշան նա որոշեց հրաժարվել սենատորի իր պաշտոնից: «Ես կմեկնեմ Սպիտակ տուն կամ իմ հայրենի նահանգ կվերադառնամ», - հայտարարել էր Բոբ Դոլը:

«Այդ պահին ամերիկացիները տեսան ձեր իրական էությունը, ձեր անձնազոհությունը, քանի որ այդ պահին ձեր քայլով դուք դրեցիք հայրենիքի շահերը սեփական շահերից առաջ», - նշեց Մայք Փենսը:

Բոբ Դոլն իրական ամերիկյան հերոսի մարմնավորում է, հայտարարում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ով ներկայացրեց Դոլի կյանքի պատմությունը՝ Երկրորդ աշխարհամարտի ռազմադաշտերից մինչեւ Սենատի մարմարե դահլիճներ.

«Բոլոր նրանք, ովքեր լսեն Բոբ Դոլի կյանքի պատմությունը կհասկանան, թե իրականում ինչ է նշանակում լինել արժանի ամերիկացի»:

Ի դեպ, Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծանր վնասվածք ստացած Բոբ Դոլը կրկին լիարժեք կյանքի է վերադարձրել անվանի ամերիկահայ բժիշկ Համպար Կելիկյանը: Հենց օրթոպեդ Կիլիկյանի օգնությամբ հնարավոր եղավ փրկել Բոբ Դոլի աջ ձեռքը, որը բոլոր մյուս բժիշկները պատրաստվում էին հեռացնել:

Ապագայում սենատոր Դոլը երբեք չէր մոռանում իր «փրկչին» եւ իր աշխատակազմի բոլոր հայ անդամներին հատուկ ուշադրության արժանացնում. Իր ավանդական «ինչպե՞ս է իմ հայը» հարցով էր ողջունում ամերիկահայ աշխատակիցներին, հիշում է Վաշինգտոնի քաղաքական ստրատեգ Քիթ Նահիգյանը: Սենատորի պաշտոնին Բոբ Դոլը կարեւորագույն դեր է խաղացել հայ-ամերիկյան հարաբերությունների հիմնադրման մեջ, նշում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը.

«Բոբ Դոլն իրոք առանցքային դեր է խաղացել 1980-90-ականներին՝ Հայաստանի պատմության համար կարեւորագույն շրջանում, երբ սկսվեց արցախյան շարժումը, երկրաշարժը, Հայաստանն անկախություն ձեռք բերեց»:

Սենատոր Դոլը Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորագույն կողմնակիցներից էր, սակայն, նրա դերը Մեծ եղեռնի ճանաչմամբ չի սահմանափակվել. նա առանցքային դեր է խաղացել երկրաշարժից տուժած Հայաստանին օգնություն ուղարկելու գործում: Բոբ Դոլը ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղին օգնության հատկացման նախաձեռնողներից էր՝ ծրագիր, որը շարունակվում է արդեն ավելի քան երկու տասնամյակ: Դոլն այն մարդն է, ով օգնեց հիմնել եւ ճիշտ ուղղու վրա դնել այժմ զարգացող հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ