News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կանավերալ հրվանդանի (ԱՄՆ, Ֆլորիդա նահանգ) տիեզերակայանից արձակվել է ամերիկյան Atlas V ավիակիրը ռազմական նշանակության GEO-4 արբանյակի հետ միասին: Թռիչքի ընթացքը հեռարձակվել է United Launch Alliance-ի (ULA) կողմից, որը պատասխանատու է հրթիռի արձակման  համար, հաղորդում է Kommersant.ru-ն:

Սկզբում նախատեսվում էր, որ հրթիռը կարձակվի հունվարի 18-ին, սակայն արձակումը հետաձգվել է տեխնիկական անսարքության պատճառով:

4.5 տոննա կշռող  GEO-4 արբանյակը նախատեսված է ռազմական հրթիռների կիրառման արագ  նախազգուշացման համար: Այն ծառայում է մոտ 12 տարի: GEO-4-ը պետք է դառնա ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի տիեզերական տեղակայման ինֆրակարմիր համակարգի (SBIRS) մաս, որը կգրանցի եւ Երկիր  կփոխանցի հրթիռների արձակման տվյալներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ