News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որը նախատեսում է փոփոխություններ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում:

Ըստ այդ նախագծի սահմանվում է, որ այսուհետ Անվտանգության խորհուրդը ՀՀ նախագահի փոխարեն ղեկավարելու է ՀՀ վարչապետը, որը Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված, երկրի թիվ մեկ պաշտոնյան է լինելու։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դա պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով:

Նախագծի համաձայն՝ Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել ՀՀ անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր: Անվտանգության խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով եւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով՝ խորհրդատվական բնույթի որոշումներ:

Նոր կարգավորումներն ուժի մեկ կմտնեն ապրիլի 9-ից, երբ գորչծող նախագահը վայր դնի իր լիազորությունները։ Սակայն մինչ այդ օրինագիծը դեռ պետք է ընդունվի Ազգային ժողովի կողմից՝ երկու ընթերցմամբ։

Ի՞նչ լիազորություններ է ունենալու ՀՀ 4-րդ նախագահը. ով կարող է զբաղեցնել այդ պաշտոնը եւ ով կարող է պաշտոնանկ անել նրան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ