News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի օդային ինքնապաշտպանական ուժերը  Հոնսյու կղզու հյուսիսում՝ Աոմորի պրեֆեկտուրայում  տեղակայված Միսավա ռազմաբազայում հունվարի վերջին կսկսեն տեղակայել հինգերորդ սերնդի F-35 բազմաթիրախային մարտական ինքնաթիռներ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով  NHK հեռուստաընկերությանը:

Նշվում է, որ 2018 ֆինանսական տարվա ընթացքում (2018 թվականի ապրիլից մինչեւ 2019 թվականի մարտը) Աոմորիում  կտեղակայվեն  այդպիսի 10 ինքնաթիռներ:

Նրանցից յուրաքանչյուրը գնելու համար կառավարությունը ծախսում է մոտ 15 մլրդ յեն (135 մլն դոլար): Ընդհանուր առմամբ, Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը նախատեսում է ձեռք բերել F-35 տեսակի 42 ինքնաթիռ, որոնք մշակվել են «սթելս» տեխնոլոգիաների կիրառմամաբ Lockheed Martin Aeronautics ամերիկյան ընկերության կողմից՝  ՆԱՏՕ-ի մի քանի երկրների եւ ԱՄՆ մյուս  դաշնակիցների մասնակցությամբ:

Համաձայն  հաստատված 2018 ֆինանսական տարվա բյուջետային նախագծի՝ Ճապոնիայում պաշտպանական ծախսերը կաճեն 1.5 տոկոսով՝ հասնելով մինչեւ 5.19 տրիլիոն յեն (45.7 մլրդ դոլար):
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ