News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի իշխանությունները հինգ միլիոն դոլար փոխհատուցում են վճարել երեք զոհված Հորդանանի քաղաքացիների ընտանիքներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հորդանանի «Ալ Գադ» թերթը։

Խոսքը 2017 թվականի հուլիսին զոհված հորդանանցիների մասին է, որոնց ծագած վեճի ժամանակ կրակել էր Ամանում Իսրայելի  դեսպանատան թիկնապահը։  Երրորդ զոհը ծագումով Պաղեստինից հորդանանաբնակ դատավոր է եղել, որը զոհվել է 2014 թ. մարտին Իսրայելի սահմանապահների կրակոցից: Սահմանապահների կողմից զենքի օգտագործումը բացատրվել էր այն փաստով, որ տղամարդը, իբր, փորձել էր  խլել սահմանային անցման զինվորներից մեկի ինքնաձիգը:

«Ընտանիքներին մոտ կանգնած աղբյուրների  հավաստմամաբ՝ իսրայելական կառավարությունը փոխհատուցել է տվել դեսպանատան երկու զոհերի  եւ դատավորի հարազատներին»,-հաղորդում է հորդանանյան պարբերականը։

Թերթը նշում է, որ յուրաքանչյուր ընտանիք ստացել է մոտ 1 մլն 650 հազար ԱՄՆ դոլար:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պաշտոնապես հայտարարել էր, որ Իսրայելը ցավում է, որ 2017 թ. դեսպանատան մոտ տեղի ունեցած դեպքի համար եւ խոստացել էր փոխհատուցում վճարել արքայության կառավարությանը, բայց ոչ ընտանիքներին, հաղորդել էին  Հորդանանի լրատվամիջոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ