News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Աշտարակի խճուղին Եղվարդի խճուղուն կապող Դավթաշենի նոր ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 20-ից մինչեւ նոյեմբեր ամիսը կդադարեցվի մայրաքաղաքի Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածի երթեւեկությունը:

Որպես այլընտրանք առաջարկվում է երթեւեկել Եղվարդի խճուղի - Սասնա ծռեր ճանապարհահատվածով:

«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երեւանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
Ամենաշատ