News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում Կոնգրեսում դեմոկրատների հետ ներգաղթային բարեփոխումը քննարկել, այդ թվում, անօրինական ներգաղթյալների արտաքսումից պաշտպանող ծրագրերի վերսկսումը (Deferred Action for Childhood Arrivals, DACA), մինչեւ որ կառավարության ֆինանսավորումը չվերականգնվի: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «Վարչակազմի անդամները եւ օրենսդիրները նրան մշտապես տեղյակ են պահում: Նա այսօր առավոտյան երկու անգամ խոսել է Սենատում հանրապետականների առաջնորդ Միթչ Մաքքոնելի հետ եւ հենց նոր խոսել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանի հետ», - ասել է նա:

 «Նախագահը ներգաղթային բարեփոխման վերաբերյալ բանակցություններ չի վարի այնքան ժամանակ, մինչեւ դեմոկրատները չդադարեն քաղաքական խաղեր խաղալ եւ վերսկսեն կառավարության աշխատանքը», - ավելացրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ