News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կիրակի՝ հունվարի 21-ին, աշխարհում նշվում է Կրոնի օրը: ՄԱԿ նախաձեռնությամբ ամեն տարի հունվարի երրորդ կիրակի աշխարհում նշվում է Կրոնի համաշխարհային օրը (World Religion Day):

Օրվա պատմությունը սկսվում է 1950 թվականից, երբ ԱՄՆ-ում Բահայի հավատի վարչության ազգային մարմինը այն հիմնադրեց բոլոր համաշխարհային կրոնների ընդհանրությունը հռչակելու համար եւ ցուցադրելու, որ կրոնն առաջին հերթին աշխարհի միավորման ուժ է, այլ ոչ պառակտման: Քանի որ  մարդկության մշակույթի եւ քաղաքակրթության պատմությունը մեծապես կրոնի պատմությունն է: Իսկ ընդհանուր հավատի զգացումը, ինչպես պատմությունն է ցույց տալիս, մարդկանց միավորող առաջատար գործոններից մեկն է: Այս պատճառով այսօրվա տոնի հիմքում ընկած գլխավոր գաղափարը, որը ներկայումս աշխարհում լայն տարածում է գտել, հետեւյալն է՝ «Կրոնը պետք է միավորման պատճառ լինի»: Սա լավ առիթ է եւս մեկ անգամ ուշադրություն դարձնելու արդի աշխարհում կրոնի դերի վրա:

Մարդկության պատմության մեջ հայտնի են մեծ թվով կրոնական ավանդույթներ եւ հավատներ:  Դրանց շարքում առանձնանում են 3 առավել տարածված կրոնները՝ քրիստոնեություն, իսլամ, հուդայականություն, որոնք աշխարհի տարբեր տարածաշրջաններում բազմաթիվ հետեւորդներ ունեն: Բնակչության բավականին մեծ հատված բուդդայականություն, հինդուիզմ եւ զորոաստրիզմ է դավանում:

Չնայած բոլոր կրոնները գործնականում բազմադարյա պատմություն ունեն, սակայն կան նաեւ մի շարք լիովին չուսումնասիրված կրոնական հեսանքներ, օրինակ՝ քաղաքակրթությունից հեռու ապրող ոչ մեծ ցեղերի եւ ժողովուրդների կրոնները, ինչպես նաեւ մի շարք ժամանակակից նորագոյացությունները, փոխանցում է Calend-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ