News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փարիզում կայացել է Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են երկու երկրների փոխգործակցությունը միավորված Եվրոպայի շրջանակներում, փոխանցում է «Գազետա»-ն:

Երկու երկրների ղեկավարների հանդիպումը կայացել է Գերմանիայի եւ Ֆրանսիայի միջեւ Ելիսեյան պայմանագրի ստորագրման 55-ամյակի տոնակատարության նախապատրաստման ֆոնին: Հունվարի 19-ին կայացած բանակցությունների արդյունքում քաղաքական գործիչները հայտարարել են նոր Ելիսեյան պայմանագիր ստորագրելու ցանկության մասին:

Հրապարակված տվյալների համաձայն՝ պայմանագրում խոսք կգնա ապագայի մարտահրավերներին երկրների տնտեսությունների նախապատրաստման, գերմանացիների եւ ֆրանսիացիների միջեւ կրթության, մշակույթի եւ գիտության ոլորտներում փոխգործակցության, ԵՄ շրջանակներում անվտանգության, խաղաղության եւ զարգացման ապահովման հաշվին ավելի սերտ կապերի հաստատման, ինչպես նաեւ գլոբալիզացված աշխարհի խնդիրների համատեղ լուծումների որոնման մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ