News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Facebook կորպորացիան մտադիր է Եվրամիության երկրներում 3 կենտրոն բացել, որտեղ ցանկացողները տարբեր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում կսովերեն: Այս մասին  Reuters-ի հետ հարցազրույցում ասել է ընկերության օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգը:

Այդ կենտրոնները կհայտնվեն Իսպանիայում, Լեհաստանում եւ Իտալիայում: Ծրագրվում է, որ 2 տարվա ընթացքում այնտեղ ուսուցում կստանա մոտ մեկ մլն մարդ: Հատուկ ուշադրություն կդարձվի տարեցներին, երիտասարդներին եւ փախստականներին: Սպասվում է, որ ծրագրի մեջ կմտնի մեդիա ոլորտի հետազոտումը եւ ինտերնետից անվտանգ օգտվելու դասընթացը:

Դրանից բացի, Facebook-ը մտադիր է մոտ 12.2 մլն դոլար ծախսել Ֆրանսիայում իր կառույցի աշխատանքի համար, որը զբաղվում է արհեստական ինտելեկտի մշակումներով: Սանդբերգն ընդգծել է, որ Facebook-ը ձգտում է միջոցներ ներդնել ինչպես տեխնոլոգիաների զարգացման, այնես էլ մարդկային պոտենցիալի մեջ:

Վերջին ամիսներին ԵՄ-ում առաջարկներ էին կատարում ԱՄՆ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների, այդ թվում Facebook-ի վրա լրացուցիչ հարկեր սահմանելու մասին: Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ համաշխարհային թվային շուկայի առաջնորդները օգտվելով եվրոպական օրենսդրության թերություններից՝ զգալիորեն կրճատում են ԵՄ-ին վճարվող իրենց հարկերի ծավալները:

2004 թվականի փետրվարի 4-ին հիմնադրված Facebook-ի ամենամսյա լսարանն անցնում է ամբողջ աշխարհում 2 մլրդ օգտատիրոջից: Նախկինում Ցուկերբերգը բազմիցս ասել է, որ սոցցանցը մտադիր է 2030 թվականին համացանցի օգտատերերի թիվը մինչեւ 5 մլրդ-ի հասցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
Ամենաշատ