News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կանադան Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցություններում (NAFTA) պատրաստ է ԱՄՆ-ին կառուցողական առաջարկներ ներկայացնել վիճահարույց հարցերի շուրջ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով CTV հեռուստաալիքը:

Կանադայի կառավարությունում CTV-ի աղբյուրների համաձայն՝ «կանադական կողմը կառուցողական առաջարկներ կներկայացնի ամերիկացիների հետ որոշ, այսպես ասած, թունավոր թեմաների շուրջ ընդհանուր լեզու գտնելու համար, որոնք կարող են տապալել գործարքը: 

Աղբյուրները հերքել են բոլոր շահարկումներն այն մասին, որ Օտտավայի եւ Վաշինգտոնի միջեւ տեղի ունեցած բանակցություններում որևէ թշնամանք կա եւ վստահեցրել են, որ խորհրդակցությունները «պրոֆեսիոնալ եւ բարեկամական» են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ