News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային արխիվը մտադիր է առաջիկա 2-3 տարում ստալինյան բռնաճնշումների զոհերի վերաբերյալ փաստաթղթերի ժողովածու հրապարակել:

Հունվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ազգային արխիվի տնօրեն Ամնատունի Վիրաբյանը հայտնեց, որ ժողովածուն կազմված կլինի 4-5 հատորից, առաջին հատորն արդեն խմբագրվում է:

«Կան եւ՛ հրամաններ, եւ՛ ցուցակներ: Պաշտոնապես բռնաճնշումները պատճառաբանվել են այն անձանց վնասազերծմամբ, որոնք պատերազմի ժամանակ կարող էին 5-րդ շարասյուն դառնալ: Մանկության տարիներից իմ երազանքն է հստակություն մտցնել այս մարդկանց ճակատագրերում»,- նշեց Վիրաբյանը: ««Գնդակահարություն կամ աքսոր» հարցը լուծվել է՝ ելնելով մարդու տարիքից եւ աշխատունակությունից: Մեծ մասը ճամբարներից չի վերադարձել»,- ասաց Վիրաբյանը:

Ժողովածուն ռուսերենով կհրապարակվի: Փաստաթղթեր են ստացվել նաեւ Ռուսաստանից, քանի որ հայերին աքսորում էին ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ ԽՍՀՄ մյուս հանրապետություններից: Ծրագրվում է, որ ժողովածուն կլհրապարակվի մինչեւ 2020 թվականը:

Բռնաճնշվածների թվում են եղել նաեւ Առաջին հանրապետության բանակի սպաներ: Մեծ մասը գնդակահարվել է: Նրանց թաղման վայրը ճշգրիտ հայտնի չէ, սակայն մեծ հավանականությամբ այդ վայրում է հիմա տեղադրված «Հրազդան» մարզադաշտ, նշեց Վիևաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ