News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել հափշտակության եւ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերի առթիվ 01.01.2018թ.-ին ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հ. Գ.-ն ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել, որ 2018թ. հունվարի 1-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքում գտնվող հյուրանոցում Վ. Բ.-ն եւ Ֆ. Բ.-ն անհիմն վիճաբանել են իր հետ` այդ ընթացքոմ բազմաթիվ հարվածներ հասցնելով իր մարմնի տարբեր մասերին, իսկ նրանցից մեկը դանակով փորձել է հարվածել իրեն: Այնուհետեւ նույն անձինք, օգտվելով իր բացակայությունից, կոտրել են հյուրանոցային համալիրի` իր սենյակի դուռն ու հափշտակել իր որսորդական հրացանը:

Նշված հյուրանոցում տեղի ունեցած հափշտակության եւ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի վերաբերյալ ոստիկանության նույն բաժնում հաղորդում է տվել նաեւ հյուրանոցի սեփականատերը` հայտնելով, որ Վ. Բ.-ն եւ Ֆ. Բ.-ն վնասել են իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան, կոտրել հյուրանոցի մուտքի ու սենյակի դռները եւ մյուս գույքը, ինչի հետեւանքով իրեն պատճառվել է մոտ 400.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

Բացի այդ, միջադեպի ընթացքում տուժած եւս մեկ անձ` Ժ. Հ.-ն, դեպքի վայրի զննության ընթացքում հայտնել է, որ 01.01.2018թ.-ին Վ. Բ.-ն, Ֆ. Բ.-ն եւ մի շարք այլ անձինք հյուրանոցի բակում վիճաբանել եւ ծեծի են ենթարկել իրեն` մետաղապլաստե իրով հարվածներ հասցնելով իր մարմնի տարբեր մասերին: Ժ. Հ.-ն նաեւ հայտնել է, որ հիշյալ անձինք հյուրանոցի սենյակում գտնվող իր դստեր պայուսակից գումար են գողացել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում 01.01.2018թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ զենքի գործադրմամբ խուլիգանության մասնակիցների շարքում է եղել նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից Ա. Բ.-ն:

Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ ԱԻՆ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, ուստի նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Ամենաշատ