News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատության է նեթարկել ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը, որտեղ Վաշինգթոնը կոչէ արել Անկարային սահմանափակել սիրիական Աֆրինում ռազմական գործողությունները:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել, որտեղ Թուրքիային կոչ էր անում, որ Աֆրինում վերջինիս գործողությունները սահմանափակվեն մասշտաբների ու ժամկետների առումով:

«ԱՄՆ-ը մեզ ասում է, որ ժամկետները սահմանափակենք: Ես հարց եմ տալիս, իսկ Աֆղանստանում, Իրաքում ձեր ժամկետներն ավարտվե՞լ են: Դուք դեռ այնտեղ եք: Դա մաթեմատիկական հաշվարկով չէ, երբ մեր աշխատանքն ավարտենք, հասնենք մեր նպատակներին, գործողությունը կավարտվի, եւ մենք կհեռանանք: Մենք ուրիշի հողերի վրա աչք ճունենք»,-ասել է Էրդողանը Անկարայում ունեցած ելույթի ժամանակ:

Նա հավելել է, որ Թուրքիան պայքարում է ոչ թե քրդերի դեմ, այլ ահաբեկչական միջանցք ստեղծելու:

«Սիրիայի հյուսիսում մեր նկատմամբ քանի տարի շարունակվում են սադրանքները: Այսօր մենք նորից Հաթայում հրթիռակոծության հետեւանքով զոհեր ունենք: Սա անպատասխան չի մնա, եւ նրանք բարձր գին կվճարեն, մենք վճռական ենք տրամադրված: Աֆրինից մեկ քայլ անգամ հետ չենք գնալու: Մենք այդ մասին խոսել ենք մեր ռուս գործընկերների եւ կոալիցիայի այլ ուժերի հետ խոսել ենք»,-ասել է Էրդողանը:

Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ Սիրիայի Աֆրինի շրջանում քրդական կազմավորումների դեմ գործողություն է սկսում: Այն սկսվել է հունվարի 20-ին, ժամը 17-ին: Դամասկոսը խստորեն դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը ՍԻրիայի անքակտելի մասն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ