News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«ՉԵՍՏՆՕ» կուսակցությունից Ռուսաստանի նախագահի թեկնածու Ռոման Խուդյակովը, որը նախագահի թեկնածուններից առաջինն է երկուշաբթի ԿԸՀ-ին ներկայացրել գրանցման համար անհրաժեշտ քանակությամբ ընտրողների ստորագրություններ, հայտնել է, որ չի մասնակցելու ընտրություններին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Իր թեկնածությունը հանելու մասին նա հայտնել է ԿԸՀ նիստի ժամանակ, երկուշաբթի։ Խուդյակովը նշել է, որ հավաքվել է ընտրողների 105 հազար ստորագրություն, որը անհրաժեշտ է որպես թեկնածու գրանցվելու համար ու հավելել է, որ այդ ստորագրությունները փոխանցում է Վլադիմիր Պուտինի օգտին։

«Մենք պատրաստ ենք հանձնաժողովին ներկայացնել 105 հազար ստորագրությունը, որը մենք հավաքել ենք, դա շատ դժվար էր․․․ Ես որպես նախագահի թեկնածու, հանում եմ իմ թեկնածությունը, ես հիմա Ձեզ կտրամադրեմ համապատասխան դիմումը։ Մենք համարում ենք, որ պետք է սատարել Ռուսաստանի նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինին»,- ասել է Խուդյակովը նիստի ժամանակ։

Նա նշել է, որ որպես կուսակցության նախագահ, աջակցում է Պուտինի թեկնածությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ