News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր՝ հունվարի 22-ին, հրավիրվել էր խորհրդակցություն` տավարաբուծությամբ եւ ոչխարաբուծությամբ զբաղվող խոշոր ֆերմերների մասնակցությամբ անասնաբուծության զարգացմանն առնչվող ընթացիկ խնդիրներ քննարկելու նպատակով:

Խորհրդակցությունը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, այլ պատասխանատուներ:

Խորհրդակցության ընթացքում մասնավորապես քննարկվել են շուկայում դիտվող մսի թանկացմանը, անասնաբուծության զարգացմանը միտված  պետական օժանդակության  ծրագրերի մշակմանը,  «Գյուղատնտեսական կենդանիների  պատվաստումներ»  ծրագրի շրջանակում 2017 թվականին իրականացված ախտորոշիչ եւ կանխարգելիչ միջոցառումների արդյունքներին, պարտադիր սպանդանոցային մորթին անցման գործընթացին առնչվող եւ մի շարք այլ հարցեր:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ անասնաբուծության ոլորտն այս տարի գտնվելու է նախարարության  առանձնահատուկ ուշադրության կենտրոնում, եւ հանդիպումը նպատակ ունի  ֆերմերների հետ համատեղ  քննարկել  աջակցության ծրագրերի առավել նախընտրելի եւ արդյունավետ ուղղությունները, որոնք ոլորտում զարգացում կապահովեն,  ինչպես նաեւ անդրադառնալ շուկայում մսի գնի բարձրացման հիմնավորվածությանը:

Մասնակիցները համակարծիք էին, ոլորտի զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է  առաջնորդվել համալիր լուծումներ ընդգրկող ռազմավարությամբ, որը կներառի եւ' արհեստական սերմնավորման ծրագրի իրականացում, եւ'  տեղում վերարտադրված երինջների տրամադրում գյուղացիական տնտեսություններին, ինչպես նաեւ արոտավայրերի բարելավում եւ արդյունավետ օգտագործում, տեղերում սերմնավորման կայանների ստեղծում, ֆերմերների ուսուցում, խորհրդատվություն եւ այլն:

Անդրադառնալով ներքին շուկայում ձեւավորված  մսի գնին` ֆերմերները նշել են, որ գործող գինը միանգամայն արդարացված է` հաշվի առնելով, որ տավարի մսի ինքնարժեքը շուրջ 1900-2000 դրամ է,  եւ դա այն  գնային շեմն է, որը հնարավորություն  է տալիս ֆերմերին որոշակի շահույթ ստանալ` հանրապետությունում  անասնապահության հետագա զարգացումը չվտանգելու համար:  Ֆերմերները հավելել են, որ այժմ նկատվում է անասնագլխաքանակի ավելացման միտում: Միաժամանակ խորհրդակցության մասնակիցները հույս են հայտնել, որ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում մսի գինը  2018 թվականին կլինի կայուն, իսկ սպանդանոցային մորթին անցումը  գնի վրա  որեւէ էական ազդեցություն չի  ունենա, քանի որ ծախսերի ավելացումը չնչին է:

Ֆերմերները գոհունակություն են հայտնել 2017 թվականին  գյուղատնտեսական կենդանիների  պատվաստումների կազմակերպման գործընթացից` ընդգծելով, որ պատվաստումները կատարվել են ժամանակին եւ որեւէ թերացում չի արձանագրվել:

Նախարար Առաքելյանը տեղեկացրել է, որ այս տարի պատվաստումների գործընթացն ավելի է կատարելագործվելու, առանձնակի ուշադրություն է դարձվելու անասնաբույժների վերապատրաստման հարցերին,  բացի այդ, օրենսդրական փոփոխություն է կատարվել, համաձայն որի համայնքային անասնաբույժների ինստիտուտ է ներդրվելու, նրանց մասնագիտությունը եւ վարձատրությունը խրախուսելու, գործունեության ֆինանսավորումն ապահովելու նպատակով:

Իգնատի Առաքելյանը նաեւ հավելել է, որ նախատեսում են 2019 թվականին ԵՄ ֆինանսավորմամբ  Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի օրինակով հանրապետությունում հիմնել երկու ֆերմերային քոլեջներ, որոնք պետք է գործեն ֆերմերային տնտեսություններին կից, ինչը հնարավորություն կտա ուսանողներին տեսական դասընթացները զուգակցել պրակտիկ աշխատանքով` այս հարցում ակնկալելով խոշոր ֆերմեների աջակցությունն ու համագործակցելու  պատրաստակամությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն…
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Ի դեպ, հայտարարագրման գործընթացը հետագայում հեշտացնելու համար...
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 1 ծրագրի համար առաջարկվում է վճարել 55,7 միլիոն դդրամ, Արմավիրի մարզ՝ 3 ծրագրի համար...
Ամենաշատ