News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄԷ-ի քաղաքացիական պաշտպանության ծառայությունները բնակիչների տներում հրդեհային ազդանշաններ կտեղադրեն: Այս մասին հայտարարել է ԱՄԷ փոխնախագահ եւ վարչապետ, Դուբայի կառավարիչ, շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ ալ Մակտումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք ԱՄԷ-ի քաղաքացիական պաշտպանության ծառայություններին հանձնարարել ենք բոլոր էմիրաթցիների տներում ապահովել անհրաժեշտ հրդեհային համակարգերի տեղադրումը: Համակարգը ուղղակի կապ կհաստատի քաղաքացիական պաշտպանության հետ: Կառավարությունն իր վրա կվերցնի այն բնակիչների տեղադրման ծախսերը, ովքեր չունեն դրա համար անհրաժեշտ միջոցներ»,- Twitter-ում գրել է Մուհամմեդ բեն Ռաշիդ ալ Մակտումը:

Երկուշաբթի Ֆուջեյրա էմիրաթում մեծ հրդեհ էր բռնկվել, տանը ծխի թունավորման հետեւանքով մահացել էր  յոթ երեխա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ