News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսի տնտեսական համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով Շվեյցարիա մեկնելուց առաջ հարցազրույց է տվել ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը, որտեղ խոսելով ռուսաստանցի ներդրողների համար Հայաստանի տնտեսական գրավչության մասին, հայտարարել է, որ ամեն ինչ անում են ներդրողի համար հարմարավետ պայման ստեղծելու ուղղությամբ, եւ ներկայումս Հայաստանում ներդրում անելու ամենալավ ժամանակն է: Կարեն Կարապետյանի այցը Դավոս նրա առաջին եվրոպական այցն է վարչապետության արդեն գրեթե մեկուկես տարվա ընթացքում: Եվրոպային «ամենամոտ» պետություն, որում եղել է Կարապետյանը վարչապետական այցով, եղել է Վրաստանը:

Եվրոպա այցերի բացակայությունը Կարապետյանը պայմանավորել է օրակարգի բացակայությամբ: Շվեյցարիա այցն էլ սակայն, դժվար է Եվրոպա այց համարել, քանի որ դա այց է ոչ թե եվրոպական պետություն, այլ ընդամենը եվրոպական պետություններից մեկում տեղի ունեցող հեղինակավոր համաժողով: Խնդիրը իհարկե Կարեն Կարապետյանի դավոսյան այցը նսեմացնելը չէ, պարզապես այն չի ձգում միջպետական հարաբերության սանդղակին, եթե նույնիսկ դրա ընթացքում Կարապետյանը հանդիպումներ ունենա տարբեր երկրների ղեկավարների հետ: Բայց դրանով հանդերձ, այցն իհարկե ուշագրավ է, հատկապես նկատի առնելով հանգամանքը, որ գրեթե զուգահեռ էլ Սերժ Սարգսյանն է այցելել Եվրոպա, որտեղ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից բացի, ելույթ է ունենալու նաեւ միջազգային քաղաքական ամբիոնում՝ ԵԽԽՎ-ում:

Այդ ամենը բնականաբար ուշագրավ է դիտվում 2018-ի ապրիլի համատեքստում, որտեղ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը վարչապետության երկու գլխավոր թեկնածուներն են: Այդ համատեքստում էլ հետաքրքիր է, որ իր եվրոպական առաջին այցից առաջ, թեկուզ աշխատանքային, թեկուզ ոչ միջպետական ֆորմատի, Կարեն Կարապետյանը հարցազրույց է տալիս ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին՝ պետական գործակալությանը, խոսելով հայաստանյան տնտեսությունում մի կողմից ռուսաստանահայ կապիտալի մեծացող ներկայացվածության մասին, մյուս կողմից՝ Ռուսաստանի բիզնեսի համար գրավիչ պայմանների, հայտարարելով, որ ներկայումս Հայաստանում ներդրում անելու լավագույն ժամանակն է: Ի՞նչ է դա՝ Եվրոպա մեկնելուց առաջ «հավատարմության երդում» ռուսական կապիտալին ու Ռուսաստանին Դավոսի վերաբերյալ ավելորդ կասկածներ չհարուցելու համար, թե՞ Կարեն Կարապետյանը փորձում է այսպես ասած Դավոսի ճանապարհին «գայթակղել» նաեւ ռուսական բիզնեսը, ակնարկելով, որ կա այսպես ասած՝ «սուրբ տեղ», որը եթե ռուսական բիզնեսը դատարկ թողնի, ապա այն կլրացնի «դավոսյանը», քանի որ ներդրումների այդ տեղը դատարկ մնալու դեպքում այդ «ներդրումային փոսում» կհայտնվի ի վերջո Կարեն Կարապետյանը:

Միեւնույն ժամանակ, վարչապետի հայտարարությունը՝ ներդրումների լավագույն ժամանակի վերաբերյալ, որոշակի հակասության մեջ է այսպես ասած անորոշության խանգարող հանգամանք լինելու վերաբերյալ Կարապետյանի հայտարարության հետ, որ արել էր նախորդ տարեվերջին իր հարցազրույցի ընթացքում: Կարապետյանը դրանով գրեթե բաց տեքստով ընդգծել էր, որ Սերժ Սարգսյանը փակ պահելով 2018-ի ապրիլը, ըստ էության խանգարում է Կարեն Կարապետյանին ներդրողների հետ աշխատանքում: Փաստորեն, Կարեն Կարապետյանը այդպիսով ընդունում է, որ կա անորոշություն, եւ որ դա բիզնեսի համար խանգարող է, վանող: Մի քանի օր կամ շաբաթ անց, Կարապետյանը ռուսական բիզնեսին ասում է, որ ներեդրումների լավագույն ժամանակն է: Եթե անորոշություն է քաղաքական հարցում, ինչպե՞ս կարող է լինել ներդրումների լավագույն ժամանակ:

Հետեւաբար, կամ Կարապետյանը համարում է, որ անորոշությունն անցյալում է եւ ինքն այլեւս կարող է վստահորեն խոսել բիզնեսի հետ, կամ՝ Կարապետյանը պարզապես օգնությա՞ն է կանչում ռուսական բիզնեսը՝ գուցե քաղաքական անորոշությունը հաղթահարելու համար, այն «հեղափոխական» տրամաբանությամբ, որ «երեկ շուտ էր, իսկ վաղն արդեն ուշ կլինի»: Ընդ որում, այդ ազդակը ուշագրավ է հնչում Հայաստանում նոր նախագահի թեկնածուի պաշտոնապես հռչակման ֆոնին: Խնդիրը ոչ այդ երեւույթն է, որքան անձը, որ հռչակվեց՝ արեւմտյան բիզնես շրջանակների հետ տեւական եւ հաջողակ կապեր ունեցող Արմեն Սարգսյան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ