News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Facebook-ը երկուշաբթի խոստացել է «առաջ մղել ժողովրդավարությունը» ԱՄՆ ընտրություններին «ռուսական միջամտության» լուրերի ֆոնին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«2016 թվականին մենք Facebook-ում չափից ավելի ուշ ընդունեցինք այն փաստը, որ գործող վատ անձինք չարաշահել են մեր հարթակը: Մենք ջանասիրաբար աշխատում ենք, որպեսզի այդ վտանգները չեզոքացնենք»,- հայտարարել է Facebook-ի քաղաքացիական նախաձեռնությունների հարցերով տնօրեն Սամիդ Չաքրաբարթին: «Մենք աչք չենք փակում այն վնասի վրա, որը համացանցը կարող է հասցնել նույնիսկ լավ գործող ժողովրդավարությանը»,- հավելել է նա:

«Մեզ համար սարսափելի է, որ ազգային պետությունը հասարակությանը պառակտելու նպատակով մեր հարթակն օգտագործել է կիբերպատերազմ վարելու համար»,- հայտարարել է նա՝ Ռուսաստանին, սակայն, չհիշատակելով:

Գլոբալ քաղաքականության եւ կառավարական մարմինների հետ կապերի հարցերով բաժնի ղեկավար Քեթի Հարբեթն իր հերթին ասել է, որ ընկերությունը կպայքարի «բացասական ազդեցությունների» դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ