News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆլորիդա նահանգի բնակիչ Մայքլ Սթոֆերը իր տան մոտ պլաստիկ օղակում խցանված ալիգատորի է հայտնաբերել եւ  ձեռքի տակ եղած գործիքներով ազատել նրան: «Փրկարարական գործողությունը » նա հրապարակել է իր Facebook-ում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սկզբում տղամարդը կենդանու վրա լաթ է նետել, այնուհետ շվաբրի օգնությամբ դրանով ծածկել է ալիգատորի դեմքը: Այնուհետ նա նստել է ալիգատորի վրա եւ կպչող ժապավենով փակել երախը: Ի վերջո Սթոֆերին հաջողվել է կոտրել պլաստիկ օղակը:

Տղամարդը նշել է, որ սողունին Fish & Wildlife բնապահպանական կազմակերպությանն է հանձնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ