News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Imgur-ում նոր տեսանյութ է հայտնվել, որում երեխաները վաննայի մեջ զվարճանում են  պղպջակե «երկնաքերում», փոխանցում է «Մոյա պլանետան»:

Օճառե կառույցը գրեթե առաստաղին է հասնում՝ ստիպելով համացանցի օգտատերերին հարց բարձրացնել՝ ինչպե՞ս: Պատասխանում է Live Science-ը:

Քիմիկոս Դոնալդ Ֆրիզը պարբերականին տված մեկնաբանության մեջ նշում է, որ օճառը հեշտությամբ «կայուն փրփուր» է առաջացնում, որն իրենից ներկայացնում է հեղուկի թաղանթի մեջ պարփակված գազի ոչ մեծ պղպջակներ: Եթե պղպջակների տրամագիծը մեծանում է, դրանք միախառնվում են՝ քանդելով կառույցի կայունությունը: Սակայն փոքր չափերը թույլ են տալիս դիմակայել ծանրության ուժին եւ կուտակվել համեմատաբար երկար ժամանակ:

Այսպիսի պղպջակներն առանձնապես «հաջող» են, եթե դրանց մեջ չկան յուղի աղտոտվածություն եւ այլ քանդող տարրեր: Ֆրիզը որպես օրինակ բերում է հրդեհի մարման համար օգտագործվող փրփուրը, նաեւ հավթահորերի հորատման ժամանակ կիրառվող փրփուրը: Կայուն փրփուրի գոյացություններ են առաջանում նույնիսկ խոհանոցում, օրինակ՝ ձվի սպիտակուցները հարելիս:

Հավանաբար, երեխաների մոտ վաննայում ստացված պղպջակե ասեղը առաջացել էր օճառաջրից՝ կոմպրեսորի ազդեցությամբ, կարծում է ֆիզիկոս Լորան Կուրբինը: Նրա կարծիքով՝ այս դեպքում պղպջակներն ավելի ամուր են ստացվում, իսկ դրանցից աշտարակը՝ կայուն:

Բացառված չէ, որ պղպջակների առատությունը ստեղծել են հատուկ վաննայի համար նախատեսված պղպջակի սարքի միջոցով: Հայտնի է միայն մեկ բան՝ տեսանյութում պատկերված երեխաների ծնողներն աշխարհում ամենահամբերատարն են:

BUBBLES!
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ